ՆԱՏՕ-ն կոչ է անում խուսափել ԼՂ-ում իրավիճակի սրումից - Հայ դիրքապահները միջդիրքային տարածքում ադրբեջանցի կապիտանի դիակ են հայտնաբերել - Հայ երիտասարդը ծաղրում է Կրաշենիննիկովային (վիդեո) - Դիլիջանի «ձեռնադրված» քաղաքապետի համար ճանապարհները մաքրելը պատվից ցածր է (լուսանկարներ) - Արտակարգ դեպք՝ Վանաձորում. գնացքը վրաերթի է ենթարկել երիտասարդի, նա ողջ է մնացել. Shamshyan.com (լուսանկարներ) - Սերժ Սարգսյանը մեկնում է Բելգիա - Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում - Գեներալ Ռատկո Մլադիչը դատապարտվեց ցմահ ազատազրկման․ նա մեղադրվում էր ցեղասպանություն կազմակերպելու մեջ - Նիգերիայում 17-ամյա մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն, ինչի արդյունքում զոհվել է 50 մարդ - Շատերի կոկորդում կանգնում է հացը, քանի որ դրսում թափառում են սոված մանուկները

Ինչպե՞ս մարսել Եվրամիության փողերը


eurounion

«Լրատվամիջոցներում հրապարակումներ եղան այն մասին, թե բարոյական ինչպիսի ճգնաժամ կա դպրոցներում՝ փող բաժանելու դեպքեր, մարդիկ ծեծի են ենթարկվել, ընդհանրապես` խայտառակ դեպքեր։ Մասնավոր հիմնարկների աշխատողները բռի, անկիրթ վերաբերմունքի են արժանացել` ձայն բերելու համար»,- հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտոր Սվիտալսկին։ Նա նաև հավելել է․ «Մտածեք, թե ինչպես կարող եք Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավելի արժանահավատ դարձնել, կազմը պետք է փոխել։ Այստեղ հավաքվածներից ոչ մեկը չի կարող ասել, որ վերջին ընտրությունները ՀՀ-ում եղան կատարյալ»։

Սվիտալսկիի հայտարարությունից հետո Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն արձագանքեց․ «Դա որոշակի փորձ է ներքին քաղաքականությանը միջամտելու։ ԿԸՀ կազմը պետք է փոխվի, թե չէ, դա երկրի ներքին խնդիրն է, և այդ հարցը Ազգային ժողովն է որոշում»:

Նախ այն, որ կաշառք բաժանելը, բուժհիմնարկներում և կրթական հաստատություններն ընտրակաշառքի ամբիոն դարձնելը, ըստ Դավիթ Հարությունյանի, Հայաստանի ներքին գործն է։ Իսկ որ՝ ԿԸՀ-ի կազմը փոխվի․ կազմ, որ տարիներ շարունակ ձևավորում է երկրի ընտրությունների արժանահավատությունը, իհարկե, չպետք է փոխվի։ Ըստ Դ․ Հարությունյանի՝ այս կազմն արդեն վարժեցված է, տարիներ են պետք նման կազմ ունենալու համար։

Այնպես որ՝ երկու կետով Դավիթ Հարությունյանը ճիշտ է։ Իր հերթին ճիշտ է Սվիտալսկին․ ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը։ ԵՄ-ն վճարում է ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների համար և ցանկանում է տեսնել նման ընտրություններ․ ի դեպ, բավականին համբերատար սպասել են այդ ընտրություններին։ ԵՄ-ն վճարում է կաշառակերության դեմ պայքարի համար և սպասում է արդյունքների, դարձյալ տարիներով համբերատար սպասում է։

Ե′վ ի վերջո, մի օր պայթելու էր խաբեբայությունների սարդոստայնը, և′ արդեն խոսքերը քաղաքակիրթ աշխարհին չեն համոզի, որ Հայաստանում անցկացվում են ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ և′ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի ձևավորում երկրի ընտրություններն՝ ըստ իր ճաշակի։

Ավելին՝ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարել է․ «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքի արժանահավատության գնահատականը տվել են հայ ընտրողները»։

Իհարկե, ընտրողը գնահատում է ԿԸՀ-ի աշխատանքը՝ 100 տոկոս բացասական։ Մուկուչյանի պատասխանից հետևում է, որ ժողովուրդը հավատում է ԿԸՀ-ին, անձամբ՝ Մուկուչյանին, ում հաճախ «նկարիչ» պատվանունով է կնքում, քանի որ նա այնքան հմտորեն է կարողանում կառուցել ցանկացած ընտրություն։

Կարճ ասած՝ հայրենի իշխանությունները կերել են Եվրամիության փողերը, իսկ մարսողությանը Սվիտալսկին խանգարում է։ Հայ պաշտոնյաները Սվիտալսկիին քաղաքավարի ասում են՝ թողեք փողերը մարսենք, մենք հո մենա՞կ չենք կերել, Սվիտալսկին էլ քաղաքավարի պատասխանում է, եղբա′յր, որտե՞ղ են Եվրամիության փողերը, եթե գործ չեք արել, գոնե վերադարձրեք, հերիք է թոզ ու դուման անեք։

NEWSPRESS.am