ԼՂ խնդրի կարգավորման հարցում փոխզիջումը չպետք է վնասի այնտեղ ապրող ժողովրդին


Maria-zaxarova

«ԼՂ խնդրի կարգավորման հարցում փոխզիջումը չպետք է վնասի Հայաստանի, Ադրբեջանի ժողովուրդներին, և իհարկե Լեռնային Ղարաբաղում ապրողներին»:

Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հայտնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքէջը:

«Նման հին խնդիրների լուծումը ենթադրում է փոխզիջման որոնում: Դա ենթադրում է կողմերի դիրքորոշումների մոտեցում, անկախ այն հանգամանքից, թե դրանք որքանով են տրամագծորեն հակառակ կողմերում»,-ասել է Զախարովան, նշելով, որ միջազգային դիվանագիտությունը անլուծելի թվացող խնդիրների համար լուծումներ գտնելու համար է:

«Մենք համամիտ ենք, որ գործընթացը պահանջում է առաջընթաց: Հենց այդ պատճառով մենք վերջերս ակտիվացրել ենք շփումները: Դրանք տեղի են ունենում տարբեր ձևաչափերում»,-ասել է ԱԳՆ ներկայացուցիչը: