Նոր նշանակում` Կարեն Կարապետյանի որոշմամբ


karen karapetyan

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը որոշում է ստորագրել Ծովինար Սողոմոնյանին Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ նշանակելու մասին: Այս մասին տեղեկանում ենք կառավարության e-gov.am կայքից:

ՀՀ վարչապետի որոշմանբ մեջ ասվում է.

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ կետի առաջին պարբերությամբ և 15-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետով՝

Ծովինար Սողոմոնյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ»։