Լոպիրյովան Մխիթարյանի հետ լուսանկար է հրապարակել և հայերենով շնորհակալություն հայտնել նրան


lopiryova

2018 թվականին Ռուսաստանում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության դեսպան Վիկտորյա Լոպիրյովան, ով Ֆեյսբուքի հայկական տիրույթում դարձավ բազմապիսի քննարկումների թեմա՝ Հենրիխ Մխիթարյանի հետ համատեղ լուսանկարների արդյունքում, Հայաստանից հեռանալիս շնորհակալություն է հայտնել մեր ազգային ընտրանու ավագին։

Մասնավորապես՝ նա ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում կրկին լուսանկար է հրապարակել Մխիթարյանի հետ և հայերենով գրել է․ «Հայաստանը գեղեցիկ երկիր է, որտեղ հրաշալի մարդիկ են ապրում: Շնորհակալություն ձեզ ջերմ ընդունելության համար»։

lopiryova mkhitaryan