Քիչ առաջ ազատ արձակվեց Շանթ Հարությունյանի գործով ձերբակալված Հայկ Հարությունյանը - Արմեն Աշոտյանը Բաքվում հորդորել է գալիք սերունդներին չսնել հայատյացությամբ - Ոռոգում. Ծիծաղելի կլիներ, սակայն ողբերգություն է - Հերոսներն ընկան՝ պաշտպանելով, իսկ Մանվել Գրիգորյանն ապրում է՝ հերոս տղերքի մայրերին հայհոյելով - Վերնիսաժի սպանության հետքերով. հետախուզվողներից մեկը հայտնաբերվել է. ոստիկանություն (տեսանյութ) - Ինձ համար անընդունելի իշխանությունից ոչ մի կոչում չեմ ընդունում․Հայկ Մարության. Hraparak.am - Կալանավորվել է երկու անձ` այդ թվում պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնյան - Ողբերգական դեպք Լոռիում. 14-ամյա տղան ընկել է տրակտորի տակ ու մահացել - Դոնալդ Թրամփն ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին - Գողականները մարդ չե՞ն. պատգամավորական զարմանքից անդին

Պատրաստ եմ ամեն մի թուրքի հող հատկացնել Արցախի տարածքում՝ գերեզմանի համար, ուրիշ ոչ մի զիջում․ Վարդանով


vardanov

NEWSPRESS.am-ի զրուցակիցն է հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր հրամանատար, ազատամարտիկ Վովա Վարդանովը։

-Պարո′ն Վարդանով, «Միջազգային ճգնաժամային խումբը» չի բացառել ԼՂ հակամարտության գոտում պատերազմի բռնկումը։ Որքանո՞վ է պատերազմի վերսկսումը հավանական։ 

-«Միջազգային ճգնաժամային խումբն», ըստ էության, կրկնել է իմ հայտարարությունները․ բռնկում միշտ կարող է լինել, ցանկացած պահի։ Ցավոք, մեզնից չէ կախված, այլ թուրքն է որոշում՝ երբ կլինի այդ բռնկումը։ Նրանք ոչ մի նոր բան չեն ասել։

-Մինսկի խմբի համանախագահները եղան շփման գծում։ Ի՞նչ եք կարծում՝ ինչ ազդեցություն կարող են ունենալ այդ այցելությունները։

-Չեմ կարծում, որ Մինսկի խումբը լուրջ ազդեցություն կարող է ունենալ։ Նրանցից յուրաքանչյուրն առանձին երկիր է, և ամենքն իր շահն է պաշտպանում։ Ու քանի որ իրենց շահերը համընդհանուր չեն, ո′չ մեզ, ո′չ թուրքին ոչ մի բան չեն կարող պարտադրել։ Իսկ իրենց շահն ընդհանուր չի լինի շատ երկար ժամանակ։

-Սերժ Սարգսյանն ԱԺ առաջին նիստի ժամանակ անդրադարձավ Կազանյան փաստաթղթին։ Արդյոք պատրա՞ստ ենք տարածքներ զիջելու։

-Ես պատրաստ եմ նրանց հող տալ․ էս պահին քանի՞ հազար զինվոր ունեն, մոտ 100 000, ես պատրաստ եմ ամեն մեկին 2 քմ․ հող հատկացնել Արցախի տարածքում՝ գերեզմանի համար, ուրիշ ոչ մի զիջում։

-Ինչպե՞ս եք տեսնում Ղարաբաղյան հակամարտության լուծումը։

-Ես նախահարձակ լինելու կողմնակից եմ, որովհետև մեր ազգի համար սարսափելի մեծ հարված է շաբաթը մեկ զինվոր կորցնելը։ Մենակ այդ տղան չի զոհվում։ Իր ընտանիքը դառնում է ընկճված, հարևաններն սկսում են իրենց 12 տարեկան երեխայի մասին մտածել, թե ոնց անեն, փախցնեն, կարճ ասած՝ մի զինվորի զոհը կարող է ստիպել 100 հայի, որ իրենք դադարեն հայ լինելուց։

Նախահարձակ լինելով՝ կարող ենք ընդմիշտ լուծել Ղարաբաղյան հակամարտությունը։ Եթե թուրքերի ձեռքից վերցնենք իրենց պետության ղեկը՝ մեկընդմիշտ այդ հարցը լուծվում է։

Կարճ ասած՝ այս երևույթը վերացնելու համար հարկավոր է Բաքուն կամ թուրքերի ղեկավարած պետությունը դարձնել բազմազգ դեմոկրատիկ երկիր՝ Շվեյցարիայի պես։ Թող հարուստ լինի ու պաշտպանական մարտերի պատրաստ, իսկ մենք ապահովված կլինենք և′ հյուսիսից, և′ հյուսիս-արևելքից։ Մենք ոչ մի հավակնություն չունենք Քուռ գետի ձախ ափից, թող Քռի ձախ ափում իրենց համար չաղ ու բախտավոր ապրեն։

-Այսինքն՝ հարցի լուծումը տեսնում եք նախահարձակ լինելու մեջ և ամեն րոպե հարկավոր է պատրա՞ստ լինել պատերազմի։

-Մենք պետք է ամեն րոպե պատրաստ լինենք։ Ո՞ր մեկը չի փորձում ավտոմեքենայի տակ մտնել, որ պարզի իր համար, որ այդ ավտոմեքնան իր վրայով անցնելուց հետո իրեն վնաս կհասցնի։ Ցանկացած մարդ՝ գոնե մինիմալ գիտելիքներով օժտված, գիտի՝ որտեղով և ինչպես անցնի, որպեսզի իր կյանքն ապահովի փողոցն անցնելիս։ Բա եթե մարդ ինքն իրեն ապահովում է ճանապարհն անցնելիս, որ զոհ չդառնա, ինչո՞ւ ենք մենք ուզում թուրքի զոհ դառնալ ու ոչ մի բան չենք անում, որ մինիմալ ապահովություն ունենանք ռազմական գործում։

Պետական այրերը հայտարարություններ են անում, հասկացա՛նք, բայց պետությունն ընդամենը նավակ է, որը ժողովուրդը սարքել է, որ խաղաղ օվկիանոսով ու ոչ խաղաղ օվկիանոսով տեղափոխվենք դեպի փայլուն ապագա։ Բայց մեր ժողովուրդը պետք է տիրապետի նավաստու ունակություններին՝ մտածի կյանքի մասին։

Հասարակությունն է ավելի շատ հայհոյանքի արժանի, քան հասարակության զավակ պետական այրերը։

Զրուցեց Արմինե Մկրտումյանը