Բանջարեղենը թանկացել է


banjarexen

2017թ. մայիսին ապրիլի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի 0.8% գնանկում, ինչը հիմնականում բանջարեղենի, կաթնամթերքի, պանրի և ձվի, մրգի ապրանքախմբերի՝ 5.3-0.5% գնանկման արդյունք է:

Բանջարեղենի ապրանքախմբում 2017թ. մայիսին 2016թ. մայիսի համեմատ արձանագրվել է 30.4% գնաճ, իսկ 2017թ. ապրիլի համեմատ` 5.3% գնանկում: Հանրապետության դիտարկված 10 քաղաքներում 2017թ. մայիսին ապրիլի համեմատ բանջարեղենի գները նվազել են 12.0-1.3%-ով (գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Վաղարշապատում), իսկ մեկում գրանցվել է 0.7% գնաճ:

Մայրաքաղաքում բանջարեղենի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ նվազել է 4.4%-ով: