Արմեն Աշոտյանն ու Մանե Թանդիլյանը վաղը կմեկնեն Բաքու - Հայաստան-Վրաստան բնապահպանական համագործակցություն. Բացվեցին «Արփի լիճ» և «Ջավախեթի» ազգային պարկերը - Հայ–թուրքական սահմանին թուրք սահմանախախտ է ձերբակալվել. «Արմենպրես» (լուսանկար) - Մեքսիկայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 139-ի, կան բազմաթիվ ավերվածություններ - Ստամբուլից հայրենադարձված ընտանիքը ավտոլվացման կետի պատճառով հնարավոր է լքի երկիրը (տեսանյութեր) - Սերժ Սարգսյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ - Ադրբեջանը շարունակում է հետապնդել Արցախի ժողովրդին բնաջնջելու իր նպատակը. ՍերԺ Սարգսյանը՝ ՄԱԿ-ի ամբիոնից - Քոբայրավանքի կովերն ու «Մկների ժողովը» (լուսանկարներ) - Շոգը խնդիրներ է առաջացրել, բայց դա չի նշանակում, որ «Սանիտեքին» պիտի արդարացնենք. Տարոն Մարգարյան - Հակոբ, Հռիփսիմե, Էլմոն Եղնուկյաններն արդեն ազատ են արձակվել. ՄԻՊ

Տարոն Մարգարյանը հիասթափեցնում է Սերժ Սարգսյանին․ առանց իրավունքի (լուսանկարներ)


taron margaryan

Բնությունը Տարոն Մարգարյանին փորձության է ենթարկում։ Դեռ երեկ առավոտյան Երևանի քաղաքապետը երդվեց գործել իր ու իր քաղաքացիների բարօրության համար, իսկ երեկոյան արդեն պարզվեց, որ նա անզոր է քաղաքը կարգի հրավիրել, ուր մնաց թե աշխատի հօգուտ երևանցու։

Բնությունը, հեղեղի միջոցով, թեթև «ապտակ» հասցրեց քաղաքապետին ու իր տեղը ցույց տվեց, թե «գլխիցդ վերև մի′ թռիր ու քեզնից մեծ խոստումներ մի′ տուր, հատկապես որ ցանկացած խոստում փող արժե, իսկ այդ փողը վաղուց լվացել ես»։

«Այս մեծ տան ղեկավարը», ինչպես Տարոն Մարգարյանն ինքն էր խոստանում, պետք է փորձեր «պատվով պահել բոլորիս պարզ ճակատն արտասահմանից ժամանած հյուրերի մոտ», սակայն երդմնակալությունից հաշված րոպեներ անց պարզվեց, որ այդ պատիվը վաղուց արդեն ոտնահարված է։

Երևանը ոչ միայն Տարոն Մարգարյանի համար տուն չէ, ինչպես ինքն էր նշում, այլև հարևանի տունն էլ չէ, քանի որ սեփական տունդ այնպես ես սարքում, որ ո′չ ջուր լցվի ու ո′չ էլ քո պատճառով հարևանիդ տունը հեղեղվի։ Մինչդեռ երեկ հենց քաղաքի սրտում կարճատև անձրևից հետո Տարոն Մարգարյանի՝ «քաղաքի հանդեպ ունեցած սրտացավ վերաբերմունքի շնորհիվ» փոքրիկ Վենետիկի էր վերածվել, որտեղ մեքենաներն ու հանրային տրանսպորտը դարձել էին նավեր։

Այս ամենից հետո մասնագետ պետք չէ լինել հասկանալու համար, որ տարիներ շարունակ ճանապարհաշինության համար ծախսված գումարները գրպանվել ու տեղին չեն արժանացել։ Այդ աշխատանքների արդյունքը հստակ երևաց՝ հեղեղի տեսքով։ Այլ կերպ ասած՝ անձրևն ու կարկուտը ջրի երես հանեցին Տարոն Մարգարյանի վերաբերմունքը՝ քաղաքի նկատմամբ։

Այնպես որ՝ փոխքաղաքապետի մեծ-մեծ խոսքներն այն մասին, թե իրենք բացթողումներ չունեն, կամ այն, որ ամենաբարձր մակարդակով փորձում են ներկայացնել, թե իբր մայրաքաղաքի գլխավոր ու միակ խնդիրը շարունակում է մնալ տրանսպորտը, ճակատագրի հեգնանքով «փուչիկ» դուրս եկան։ Փաստորեն, Տարոն Մարգարյանը հերթական  անգամ հիասթափեցրեց Սերժ Սարգսյանին։ Մինչդեռ, ինչպես կասեր ինքը՝ Սարգսյանը, Մարգարյանը դրա «իրավունքը չուներ»։

Ցավալին, սակայն այն է, որ Տարոն Մարգարյանի «հիասթափեցնելու իրավունքը» շարունակելու է գործել ևս 5 տարի, այսինքն՝ ճիշտ այնքան ժամանակ, որքան կպաշտոնավարի ինքը՝ Տարոն Մարգարյանը, ով նույնիսկ չի փորձում վերացնել թեթև աղետի հետևանքները․ տիղմով ու ցեխով լցված փողոցներն ու գետնանցումները վկա։

getnancum getnancum1 getnancum2 getnancum3 getnancum4 getnancum5

Արմինե Մկրտումյան