Տարոն Մարգարյանն ասել է, թե ինչու է պաշտոնից հեռացել Իշխան Զաքարյանի կինը


gayane-soxomonyan

Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը բացատրություն է ներկայացրել, թե ժամանակի խնդիր ունի և չի հասցնում աշխատել։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ ընդգծելով, որ Գայանե Սողոմոնյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից սեփական դիմումի համաձայն:

«Նա ինքն է խնդրել, որ ազատվի աշխատանքից»,-նշեց քաղաքապետը:

Ինչ վերաբերվում է նոր պետին, ապա Տարոն Մարգարյանի խոսքով, նա լավագույն դպրոցներից մեկի տնօրենն է եղել: «Մենք նախընտրել ենք, որ դպրոցի տնօրեն լինի, ով մանրամասն տեղյակ կլինի դպրոցից»,-ասաց նա: