«Օրենքը օլիգարխի տղայի համար ա գործում, իմ տղան որբ է… պարո՛ն նախագահ, իմ տերը դու ես» (տեսանյութ, լուսանկար)


emma 1

Սյունիքի մարզի Կապան համայնքից Երևան եկած Էմմա Հարությունյանը՝ 6 տարի առաջ անհետ կորած 30-ամյա Արա Խաչատրյանի մայրն է:

Կինը պատմում է, որ 2011 թվականի հունիսի 2-ին տղային իր աչքի առաջ ընկերները վերցրել են տարել, բայց այսօր պատկան մարմինները հայտարարում են, թե իբրտղան անհայտ կորած է: Էմմա Հարությունյանը NEWSPRESS.am-ի հետ զրույցում արդեն որերորդ անգամ կրկրնում է՝ տղային առևանգել են:

«Իմ որդին անհայտ չի կորել, նրան առևանգել է ամենամոտ ընկերները՝ Գարիկ Գրիգորյանը, Արսեն Մկրտչյանը, Վիկտոր Հայրապետյանը և Արտավազդ Հարությունյանը…»,-նշեց տիկին Հարությունյանը՝ հավելելով, որ իր որդին չափված-ձևված տղա է եղել, որևէ խնդիր չի ունեցել:

Հուսահատ մայրը նշեց, թե որդու գործը փորձում են կոծկել, քանի որ հանցագործները թիկունք ունեն: Այժմ նա արդարություն է պահանջում նախագահ Սերժ Սարգսյանից և դիմում նրան:

emma harutyunyan 1

«Օրենքը օլիգարխի տղայի համար ա գործում, իմ տղան որբ է… պարո՛ն նախագահ, իմ տերը դու ես, ես արդարությունը քեզնից եմ պահանջում»,-ասում է հուսահատ կինը:

Նա տարբեր ատյաններ նամակներ է ուղարկել և ստացել միևնույն բովանդակությամբ պատասխաններ. «գործը ընթացքի մեջ է»:

 

emma

Էմմա Հարությունյանը նամակ է ուղղել նաև ՀՔԱ միջազգային կառույցին, որտեղից միայն 4  տարի անց նրան պատասխանել են, որ գործով Հայաստանում զբաղվում են պատկան մարմինները:

emma HQA

Մանրամասները՝ տեսանյութում.