Երևանում զինված անձիք «ՎՏԲ Բանկ»-ից հափշտակվել են շուրջ 8,5 մլն դրամ - «Կեցցե Ասլանյան, վիվատ»․ չկա աղբաման՝ չկա աղբի խնդիր - Ի՞նչ է խոստացել Ռիտա Սարգսյանը 1988 թվականի երկրաշարժից հետո անօթևան մնացած գյումրեցի կնոջը - Քաղաքապետարան․ Կամո Արեյանը որոշել է խուզարկել կանանց - Հրապարակվել է 10 խոշոր հարկատուների ցանկը - 18+ զրույց վարչապետի հետ - Գարաժում մի հատ էլ հին ժիգուլի ունեմ, կուզե՞ք դրա նկարն էլ տամ, դնեք. Ջանֆիդայի անբարեխիղճ բժշկուհու ամուսնուն միայն իր նկարն է հուզում - Պարզվել է ազգականների կողմից 53-ամյա տղամարդուն ծեծելով սպանելու շարժառիթը. 3 անձ ձերբակալվել է - Արա Աբրահամյանը «դաբրոն» տվեց. Սերժ Սարգսյանն արդեն «կարող» է վարչապետ դառնալ (տեսանյութ) - Մահացել է սիրված երգչուհի Մարիետա Բադալյանը

«Թալիշի սադո» թերթի գլխավոր խմբագիր Հիլալ Մամեդովը կրկին ձերբակալված է


20130601042534dzerbakalel

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալներով, կրկին ձերբակալվել է «Թալիշի սադո» թերթի գլխավոր խմբագիր Հիլալ Մամեդովը… Turan գործակալությանն այդ մասին հայտնել է թալիշ մտավորականի եղբայրը՝ Սաբահադդին Մամեդովը… Ըստ վերջինիս, այսօր ժամը 11.30 նրանց տուն է այցելել թաղային ոստիկանը և առաջարկել նրան այցելել ոստիկանություն… Հետագայում, Հիլալաին հաջողվել է զանգահարել տուն և հայտնել հարազատներին, որ իրեն տանում են Բաքվի «Գյանջլիկ» մետրոյի կայարանի մոտ գտնվող ոստիկանական բաժանմունք, որտեղ, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, գտնվում է Ադրբեջանի ՆԳՆ-ի կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչությունը…

Հիշեցնեմ, որ սա Հիլալ Մամեդովի առաջին ձերբակալությունը չէ… Իլհամ Ալիևի վարչակարգը հատուկ ուշադրություն է դարձնում Մամեդովի ղեկավարած «Թալիշի սադո» թերթին, որին մեղադրում է ազգայնականության և հակաադրբեջանական քարոզչության մեջ… 2012 թ-ի հունիսի 21-ին Հիլալ Մամեդովը ձերբակալվել էր և դատապարտվել էր 5 տարի ազատազրկման…Նրան մեղադրել էին թմրամիջոցներ վաճառելու, ինչպես նաև դավաճանության մեջ… Սակայն բազմաթիվ միջազգային իրավապաշտպան և լրագրողական կազմակերպությունների, ինչպես նաև եվրոպական որոշ երկրների ղեկավարների հորդորներից հետո ապշերոնյան բռնապետը նրան 2016 թ․ մարտի 17-ին ազատ արձակեց…

Երևում է, Ադրբեջանում կրկին թափ է առնում բնիկ ժողովուրդների նկատմամբ հալածանքների նոր փուլը…»: