Քիչ առաջ ազատ արձակվեց Շանթ Հարությունյանի գործով ձերբակալված Հայկ Հարությունյանը - Արմեն Աշոտյանը Բաքվում հորդորել է գալիք սերունդներին չսնել հայատյացությամբ - Ոռոգում. Ծիծաղելի կլիներ, սակայն ողբերգություն է - Հերոսներն ընկան՝ պաշտպանելով, իսկ Մանվել Գրիգորյանն ապրում է՝ հերոս տղերքի մայրերին հայհոյելով - Վերնիսաժի սպանության հետքերով. հետախուզվողներից մեկը հայտնաբերվել է. ոստիկանություն (տեսանյութ) - Ինձ համար անընդունելի իշխանությունից ոչ մի կոչում չեմ ընդունում․Հայկ Մարության. Hraparak.am - Կալանավորվել է երկու անձ` այդ թվում պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնյան - Ողբերգական դեպք Լոռիում. 14-ամյա տղան ընկել է տրակտորի տակ ու մահացել - Դոնալդ Թրամփն ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին - Գողականները մարդ չե՞ն. պատգամավորական զարմանքից անդին

Իրանում ահաբեկչությունն՝ ահազանգ ՀՀ-ի ազգային անվտանգությանը


iran1

«Իսլամական պետությունը» ստանձնել է Իրանի խորհրդարանի և իմամ Հոմեյնիի դամբարանի վրա հարձակումների պատասխանատվությունը: Այդ մասին հայտնել է իրանական FARS գործակալությունը:

Ըստ վերջին տվյալների՝ զոհերի թիվը հասել է 7-ի, հայտնում է Reuters-ը իրանական Tasnim գործակալության վրա հղումով:

Հունիսի 7-ի առավոտյան անհայտները կրակ են բացել Իրանի խորհրդարանում կան զոհեր ու վիրավորներ։ Անհայտները ներխուժել են խորհրդարանի շենք Կալաշնիկովի ինքնաձիգերով:

Պարզվել է, որ Հոմեյնիի դամբարանի մոտ պայթուցիկ սարքը գործի դրած մահապարտը կին է, հայտնում է Mehr գործակալությունը:

Դեռևս շատ բան պարզ չէ վերոնշյալ ահաբեկչությունների մանրամասների, կազմակերպիչների, լոգիստիկայի՝ ֆինանսավորողների, աջակիցների մասին, սակայն Իրանի մայրաքաղաքում ահաբեկչությունները յուրօրինակ «հակահարված» են ԻՊ-ի կողմից՝ Իրանի՝ Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարի հետ կապված։

Այդ ակցիան ուներ նաև մեծ քարոզչական ենթատեքստ՝ շիական աշխարհի կենտրոնում, հենց սրտում ԻՊ-ն ահաբեկչություն է իրականացնում՝ փորձելով ցույց տալ Իրանի անվտանգության ուժերի թուլությունն ու ահաբեկելու իրանական ժողովրդին՝ «Իրանն այլևս ապահով տեղ չէ, և ահաբեկչությունները կարող են դառնալ պարբերաբար կրկնվող երևույթ»։ Թեհրանն իհարկե եզրակացություններ կանի, կուժեղացնի երկրի ներսում անվտանգությունն ու էլ ավելի մեծ ջանքերով հարվածներ կհասցնի ԻՊ-ին Մերձավոր Արևելքի բոլոր անկյուններում, սակայն Թեհրանում ահաբեկչությունների շարքն ահազանգ է նաև ՀՀ-ի անվտանգությանը։

Հազարավոր իրանցի զբոսաշրջիկներ են այցելում ՀՀ՝ ամառվա սեզոնն էլ ակտիվացնելու է այդ գրեթե չվերահսկվող հոսքը՝ Իրանի հետ դյուրացված վիզային ռեժիմ է, հայ հասարակության «աչքը» սովոր է տեսնել խմբերով իրանցիների երևանյան և հայաստանյան տարբեր փողոցներում ու քաղաքներում։ ԻՊ-ը կարող է փորձել իրանցի զբոսաշրջիկների խմբերի հետ ներթափանցման փորձ կատարել նաև ՀՀ-ը՝ սիրիական հակամարտությունում Երևանն աջակցում է Ասադին ու կառավարական ուժերին, բազմահազար սիրիահայեր ապաստան են գտել ՀՀ-ում, իսկ հայ-իրանական հարաբերությունները կրում են ռազմավարական բնույթ։

Ինչպես տեսանք, այսօր Իրանն արդեն ԻՊ-ի ուղիղ թիրախ է դառնում՝ Իրանում առկա է նաև ժամանակին ավելի մեծաքանակ, այժմ ոչ այնքան՝ իրանական համայնքը, այդ թվում Թեհրանում՝ իր եկեղեցիներով, դպրոցներով և այլ ենթակառուցվածքներով։

Իրանի ապակայունացումն ուղիղ հարվածում է ՀՀ-ի ազգային անվտանգությանը։ Իրանում ահաբեկչությունների կրկնությունը՝ քրիստոնյաների թիրախավորումը և այլն ԻՊ-ի կողմից Իրանում կարող է հանգեցնել տեղի հայ համայնքի արտագաղթին՝ հայաթափմանը, ինչը հղի է բազմաթիվ վտանգներով։

Բացի այդ, ՀՀ-ն պետք է ուժեղացնի հայ-իրանական սահմանի անվտանգությունը՝ այդ թվում ՌԴ-ի ФСБ-ի սահմանապահների օգնությամբ, ինչպես նաև այս պահին իր համերաշխությունը հայտնի իրանցի ժողովրդի հետ՝ այդ թվում քարոզչական տեսանկյունից առաջ անցնելով Ադրբեջանից։

Իրանի «թուլացումը» կարող է ջրի երես դուրս բերել անջատողական տրամադրություններն այդ երկրի տարբեր անկյուններում՝ ՀՀ-ի համար ամենավտանգավոր ադրբեջանական անջատողականությունն է Իրանի հյուսիսում՝ ՀՀ-ի հարավային սահմանների երկայնքով։

Արտյոմ Բալասանով