Հայտնի է Իշխան Զաքարյանի կնոջը փոխարինողի անունը․ Տարոն Մարգարյանը նշանակում է արել


qaxaqapetaran

Հիմք ընդունելով «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ աշխատակազմի հանրակրթության վարչության պետ է նշանակվել Աննա Համլետի Ստեփանյանը:

Աննա Ստեփանյանի կենսագրությունը.

Ծնվել է Երևանում 04.05.1971թ.,

1993թ.-ին ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվ. ՀՊՄԻ ֆիզմաթ ֆակուլտետը,

ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի մասնագիտական խորհրդի որոշմամբ 2016թ. ստացել է մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

Աշխատանքային գործունեությունը.

1993-1996թթ. — մաթեմատիկայի ուսուցիչ՝ Երևանի թիվ 77 դպրոցում,

1996-2008թթ. — Ուսումնադաստիարակչական աշխ. գծով տնօրենի տեղակալ, մաթեմատիկայի ուսուցիչ՝ Երևանի թիվ 83 դպրոցում

2008թ.-ից մինչև 2017թ. հունիսի 7-ը՝ Երևանի Սիամանթոյի անվ. թիվ 162 հիմնական դպրոցի տնօրեն,

2015-2016թթ. դասախոսել է ԵՊՄՀ-ում:

Մի շարք գիտական հոդվածների հեղինակ է:

Ամուսնացած է, ունի 2 դուստր: