Երևանում զինված անձիք «ՎՏԲ Բանկ»-ից հափշտակվել են շուրջ 8,5 մլն դրամ - «Կեցցե Ասլանյան, վիվատ»․ չկա աղբաման՝ չկա աղբի խնդիր - Ի՞նչ է խոստացել Ռիտա Սարգսյանը 1988 թվականի երկրաշարժից հետո անօթևան մնացած գյումրեցի կնոջը - Քաղաքապետարան․ Կամո Արեյանը որոշել է խուզարկել կանանց - Հրապարակվել է 10 խոշոր հարկատուների ցանկը - 18+ զրույց վարչապետի հետ - Գարաժում մի հատ էլ հին ժիգուլի ունեմ, կուզե՞ք դրա նկարն էլ տամ, դնեք. Ջանֆիդայի անբարեխիղճ բժշկուհու ամուսնուն միայն իր նկարն է հուզում - Պարզվել է ազգականների կողմից 53-ամյա տղամարդուն ծեծելով սպանելու շարժառիթը. 3 անձ ձերբակալվել է - Արա Աբրահամյանը «դաբրոն» տվեց. Սերժ Սարգսյանն արդեն «կարող» է վարչապետ դառնալ (տեսանյութ) - Մահացել է սիրված երգչուհի Մարիետա Բադալյանը

ԵԱՀԿ ՄԽ-ն չկարողացավ լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտը․ Էրդողան


tayip erdogan

ԵԱՀԿ Մինսկի խումբն այդպես էլ չկարողացավ լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը։ Այդ մասին  երեկ Ստամբուլում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի հարցը։

Թուրք առաջնորդը հիշեցրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Ֆրանսիան, որոնք հանդիսանում են նաև ՄԱԿ անվտանգության խորհրդի մշտական անդամներ, անհամաձայնեցված են գործում։

«Երբ այդ  երկրներից մեկը հանդես է գալիս հակամարտության լուծման օգտին, մյուսները վետո են դնում դրա վրա։ Եվ դա հակամարտության լուծման գլխավոր խոչընդոտն է»,- Էրդողանի խոսքը մեջբերում է թուրքական Haber7 հեռուստաալիքը։

Թուրքիայի նախագահն իր հարցազրույցում նաև ընդգծել է, որ հակամարտության ամբողջ ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը չի արդարացրել իրեն և կարելի է համարել այն ոչ էֆեկտիվ։