Յոթ մարդ է զոհվել Իրանի խորհրդարանի հրաձգության հետևանքով


Iran

Իրանի խորհրդարանում տեղի ունեցած հրաձգության հետևանքով յոթ մարդ է զոհվել, ևս չորսին պատանդ են պահում: Այդ մասին Tasnim գործակալությունը հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում:

Ինչպես նշում է գործակալությունը, զոհվածների թիվը դեռևս պաշտոնապես հաստատված չէ:

Այս պահին Իրանի խորհրդարանի վրա հարձակվածներից մեկը շարունակում է կրակել հարակից փողոցում: Նրան հաջողվել է դուրս գալ Մեջլիսի շենքից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ անհայտ անձինք զենքով մուտք են գործել Իրանի խորհրդարան և սկսկել հրաձգություն։