Քիչ առաջ ազատ արձակվեց Շանթ Հարությունյանի գործով ձերբակալված Հայկ Հարությունյանը - Արմեն Աշոտյանը Բաքվում հորդորել է գալիք սերունդներին չսնել հայատյացությամբ - Ոռոգում. Ծիծաղելի կլիներ, սակայն ողբերգություն է - Հերոսներն ընկան՝ պաշտպանելով, իսկ Մանվել Գրիգորյանն ապրում է՝ հերոս տղերքի մայրերին հայհոյելով - Վերնիսաժի սպանության հետքերով. հետախուզվողներից մեկը հայտնաբերվել է. ոստիկանություն (տեսանյութ) - Ինձ համար անընդունելի իշխանությունից ոչ մի կոչում չեմ ընդունում․Հայկ Մարության. Hraparak.am - Կալանավորվել է երկու անձ` այդ թվում պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնյան - Ողբերգական դեպք Լոռիում. 14-ամյա տղան ընկել է տրակտորի տակ ու մահացել - Դոնալդ Թրամփն ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին - Գողականները մարդ չե՞ն. պատգամավորական զարմանքից անդին

«Նաիրիտի» գործը Քննչական կոմիտեում է


narit-noranshanak-tnoren-talan-masnakic-hamakargogh-khumbn-haytararutyun-taracel

«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի գործը, կարծես թե, տեղից շարժվում է։ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության Կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով, Քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ․ այն արդեն Քննչական կոմիտեում է։

Գործին ընթացք են տվել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի նախկին աշխատակիցների դիմումի հիման վրա, որտեղ գործարանի նախկին աշխատակիցները դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և նշել, որ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի ղեկավարությունը, ՀՀ կառավարության որոշ պաշտոնատար անձանց թողտվությամբ, կատարել է խոշոր չափի չարաշահումներ։ Ուստի խնդրել են դիմումն ընդունել որպես հայտարարություն և կատարել մանրակրկիտ ուսումնասիրություններ՝ գործարանի ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ:

Նաիրիտցիները հիշեցրել են, որ 2009թ. «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի ղեկավարությունը ՀՀ կառավարության համաձայնությամբ, շուրջ 10 մլն. դոլար վարկային միջոցներով ձեռք է բերել Միջպետբանկում գրավադրված «Մեգատեքս» ընկերության բաժնետոմսերը ««Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի պահեստային տարածքների ընդլայնման և արտադրվող արտադրանքի պահեստավորման համար» հիմնավորմամբ:

Գործարանի նախկին աշխատակիցների համար անհասկանալի է, թե ինչու է ՀՀ կառավարության համապատասխան ներկայացուցիչը, ով հանդիսանում է տնօրենների խորհրդի անդամ, տվել իր համաձայնությունը՝ լավ իմանալով, որ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի տարածքում գտնվող պահեստային տարածքներում կարելի է պահեստավորել յուրաքանչյուր ամիս շուրջ 5000 տոննա արտադրանք, այն դեպքում, երբ գործարանը յուրաքանչյուր ամիս կարող էր արտադրել առավելագույնը 1000 տոննա կաուչուկ:

Բացի այդ, բաժնետոմսերի ձեռք բերումից շուրջ հինգ ամիս անց, նույն բաժնետոմսերը գրավ են դրվում «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ում, որի դիմաց ստացվում է ընդամենը 900 հազ. դոլար գումար՝ աշխատավարձերի վճարման համար:

Գտնում են, որ միայն այս գործարքով կատարվել է գործարանի ֆինանսական միջոցների շուրջ 10 մլն. դոլարի վատնում:

Նշենք նաև, որ 2009թ. առաջին կիսամյակում «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն ստացել է շուրջ 35 մլն. ԱՄՆ դոլար վարկային միջոց, որը պետք է ուղղվեր գործարանի վերազինմանը, բայց անհասկանալի պատճառով ուղղվել է բաժնետիրոջ և ինչ-որ դանիական ֆինանսական ընկերության պարտքի մարմանը: Հիշեցման կարգով տեղեկացրել են, որ 2009 թ. մայիս ամսին «Նաիրիտ գործարանում» եղավ խոշոր վթար, ինչի պատճառով եղան մարդկային զոհեր: Նաիրիտցիները գտնում են, որ եթե այդ վարկային միջոցներն ուղղվեին ըստ նպատակի՝ գործարանի վերազինմանը, ապա վթարը և մարդկային զոհերը չէին լինի: Եվ այս ամենը կատարվել է ՀՀ կառավարության թողտվության կամ էլ հովանավորչության ներքո:

Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը NEWSPRESS.am-ի հետ զրույցում նշեց, որ քրեական գործի հարուցումը նաիրիտցիների՝ բավականին տևական և ակտիվ շարժման արդյունք է, և Հայաստանի արդարադատության մարմինները նույնպես կարող են լինել շիտակ և իսկապես գործը հետաքննեն․ «Մինչ այսօր հակառակն ենք տեսել․ գործի քննությունն սկսել են, սակայն այն ինչ-որ ժամանակ հետո զրոյացրել և պարտակել են։ Միաժամանակ, ցանկանում եմ հայտնել իմ տարակուսանքը վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության ոչ կոմպետենտ վարքի հարցում։

Խոսքը վերաբերում է «Նաիրիտի» վերաթողարկման համար միջազգային տենդերին, որը հայտարարվեց անցյալ տարեվերջին, և հունվարին մրցույթի փաթեթները բացելուց հետո բավականին երկար ժամանակ արդյունքները չէին հրապարակվում։

Մեր Հոլդինգը համբերատար սպասում է, թե ինչպես է ավարտվելու մեր հոկտեմբերյան այցի ժամանակ ունեցած պայմանավորվածությունների շրջանակում գործընթացը։ Ի՞նչ են կարծում ՀՀ վարչապետը և ՀՀ նախագահը, մի՞թե կարելի է առաջին իսկ միջազգային հարաբերություններ սկսած համագործակցության արդյունքում նման տարօրինակ և կառավարությանը ոչ հարիր ձևով աշխատանքներ վարել։

Միաժամանակ, ասվածին ավելացնեմ, որ Եվրոպայի հայկական միությունների ֆորումը հետևում է «Նաիրիտի» հետ կապված կոռուպցիայի, փողերի լվացման, օֆշորներ տասնյակ միլիոններ արտահանած` նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կատարած հանցագործությանը։ Կապելով վերը նշվածը սրա հետ՝ գալիս ենք մեկ տրամաբանական եզրակացության, որ «Նաիրիտի» չվերաթողարկման պատճառն ընդամենը կատարված գողությունը թաքցնելն է։ Այնպես որ՝ մեծ ուշադրությամբ հետևելու ենք քրեական գործի շուրջ զարգացումներին»։