1 օրում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար․ տուժել է 7 մարդ


vtar1

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 18-ից 19-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքից բացահայտվել է 6-ը:

Բացահայտվել է գողության 16, խարդախության 5, ավտոմեքենա փախցնելու եւ գույքի դիտավորությամբ ոչնչացման 2-ական, յուրացման, շորթման, հարկերից խուսափելու եւ խուլիգանության 1-ական դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետեւանքով 7 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: