Ադրբեջանական հատուկ ջոկատայինների կողմից ձեռնարկվել է դիվերսիոն ներթափանցման փորձ - Շահեն Հարությունյանին պատասխանատվության ենթարկելու երկու հայցերը կքննվեն մեկ վարույթում - Ադրբեջանի համար երևակայական «հաջողություններ» հորինելն ու դրանցով ոգևորվելը դարձել է կենսաձև - Մեքենան բախվել է պատին, կան վիրավորներ և մեկ զոհ - Բաքվի հերթական «դիվերսիոն» խեղկատակությունը - Հրազդանի քաղաքապետը ձեռքը տարել է քաղաքի բյուջեին - Տարոն Մարգարյանը Երևանի վարչական շրջանների ղեկավարներ է նշանակել - Արտակարգ դեպք Լոռու մարզում. հայրը հայտնաբերել է կախված տղային և կարողացել փրկել նրան․ Shamshyan.com - Սեռական հարաբերություն՝ 16 տարին չլրացած անձի հետ. հետախուզվողը կալանավորվել է (տեսանյութ) - Ադրբեջանը փորձում է ցանկալին ներկայացնել իրականության փոխարեն. Արցախի ՊԲ

Նոր քրգործ` լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու փաստով


hatuk-qnnchakan-carayutyun-vostikanutyan-shengavit-bazhnum-tmranyuter

«Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Տ. Խաչատրյանի հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել հիշյալ լրագրողի նկատմամբ բռնություն գործադրելու և նրա լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու փաստով: Այսպես, 15.05.2017թ.-ին «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Տ. Խաչատրյանը ՀՀ ոստիկանության  Էրեբունու բաժնում հաղորդում, ապա` բացատրություն է տվել այն մասին, որ մայիսի 14-ին Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում գտնվող թիվ 10/29 ընտրատեղամասում իր բջջային հեռախոսով տեսագրություն է կատարել:

Այդ  ընթացքում երիտասարդ անձը հրել է լրագրողին, հարվածել, խանգարել տեսանկարահանելուն՝ փորձելով վերցնել վերջինիս հեռախոսը՝ այդպիսով խոչընդոտելով զանգվածային լրատվամիջոցի ներկայացուցչի մասնագիտական օրինական գործունեությանը: Բռնություն գործադրելով զուգորդված` զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում.ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: