Որո՞նք են Մխիթարյանի բացակայության իրական պատճառները․ Հենո VS Ժոզե - ԱԻՆ-ը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով - Էրիկ Գրիգորյանին, ով հետ շպրտեց թշնամուն ու զոհվեց - Որպեսզի «սև ուրբաթը» «սևով» չավարտվի. զեղչերն աննախադեպ չեն - Գյուղատնտեսությունը հոսում է Կրասնոդար - Պաշտոնից ազատում՝ վարչապետի հրամանով - ՄԱԿ-ը երբեք բանաձև չի ընդունել ԼՂ հարցի կարգավորման մասով. Սերժ Սարգսյանի ելույթը՝ Բրյուսելում - Տարոն Մարգարյանը Նավասարդյանին պարգևատրել է «արջի ծառայության» համար - Նիկոլ Փաշինյանը եղել է «Առինջ մոլ» և ծանոթացել առևտրականների խնդիրներին - Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Երևան քաղաքի Ազատության պողոտա-Բաբայան փողոց խաչմերուկում

Դպրոցներում վերջին զանգն առիթ են դարձնում, որպեսզի շորթումներ կատարեն


verjin zangg

«Վերջին զանգի վերաբերյալ հարցերը, երևի, ամենաբարդ հարցերն են, որ տրվում են ինձ»։

Այդ մասին ասել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում։ Նա նշել է, որ Հայաստանի դպրոցներում վերջին զանգի հետ կապված իրարանցումն արդեն սկսվել է, և թեժ գծի ահազանգերը անցյալ տարիների համեմատ բավականին նվազել են։ Այդուհանդերձ, Հայաստանի տարբեր քաղաքներից դրամահավաքի բողոքներ կան, սակայն կրթության տեսչությունը ապացուցներ չի կարողանում հայտնաբերել։

Նախարարի խոսքով՝ դեպքեր են լինում, որ վերջին զանգն առիթ են դարձնում, որպեսզի շորթումներ կատարեն։ Մկրտչյանի պնդմամբ, մի բան է, երբ դրամ է հավաքվում միջոցառման համար կամ նկարների, բոլորովին այլ է, երբ նվերների համար է։

«Մենք հետաքրքիր մի միտում ունենք. ծնողները գալիս և մեզ ասում են, թե ցանկանում են, որպեսզի իրենց երեխաները նշեն վերջին զանգը»,- նշեց նախարարը և ասաց, որ պետք է կարողանան հասարակությանը ուղղորդել, որ թանկ ռեստորանում այդ իրադարձությունը նշելը այնքան էլ չի նպաստում իրենց երեխաների կայացմանը։

Նրա խոսքով՝ հիմնական խնդիրը դրամի չափը չէ, այլ այն, որ նույն դասարանում սովորում են և՛ սոցիալապես ապահով և անապահով ընտանիքների երեխաներ։ Նախարարի խոսքով՝ դրամահավաքով ընդգծվում է դասարաններում խավերի տարբերությունը։

«Երեխան չպետք է վատ զգա իր սոցիալապես անապահով վատ վիճակի պատճառով, ամբողջ խնդիրը հենց այդ է։ Մենք կոչ ենք անում ոչ թե խուսափել վերջին զանգի միջոցառումը նշելուց, այլ այնպես անել, որպեսզի այդ նշելը իր երեխայի մոտ ծնողի անհարմար իրավիճակում հայտնվելու պատճառ չդառնա»,- ասաց Լևոն Մկրտչյանը։