Հայ պատվիրակներին Բաքվում թույլ չեն տվել մտնել հայկական եկեղեցու տարածք (ֆոտո) - Մեղադրանք է առաջադրվել Նորաշեն համայնքի ղեկավարի և վերջինիս վարորդի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար - Հայտնի է Սյունիքում 3 քաղաքացու դանակահարության շարժառիթը. կա ձերբակալված - Հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 4000 կրակոց - Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Մինսկի խմբի համանախագահների հետ - Քիչ առաջ ազատ արձակվեց Շանթ Հարությունյանի գործով ձերբակալված Հայկ Հարությունյանը - Արմեն Աշոտյանը Բաքվում հորդորել է գալիք սերունդներին չսնել հայատյացությամբ - Ոռոգում. Ծիծաղելի կլիներ, սակայն ողբերգություն է - Հերոսներն ընկան՝ պաշտպանելով, իսկ Մանվել Գրիգորյանն ապրում է՝ հերոս տղերքի մայրերին հայհոյելով - Վերնիսաժի սպանության հետքերով. հետախուզվողներից մեկը հայտնաբերվել է. ոստիկանություն (տեսանյութ)

Հայտնի են ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուների անունները


azgayin-joxov

Հայաստանի խորհրդարանը սկսել է քննարկել Ազգային ժողովի 9 մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուների ընտրության հարցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նիստի ընթացքում իշխող ՀՀԿ-ն և «Ծառուկյան» դաշինքը ներկայացրեցին հանձնաժողովի նախագահների իրենց թեկնածուներին:

ՀՀԿ-ն խորհրդարանում կղեկավարի 6, իսկ «Ծառուկյան» դաշինքը՝ 3 մշտական հանձնաժողով:

ՀՀԿ-ն Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Հակոբ Հակոբյանի, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Արմեն Աշոտյանի, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Կորյուն Նահապետյանի, Պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Հրայր Թովմասյանի, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Խոսրով Հարությունյանի, Ֆինանսավարկային և բյուջետա յին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Գագիկ Մինասյանի թեկնածությունը:

«Ծառուկյան» դաշինքը Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման,գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Վարդևան Գևորգյանի, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Նաիրա Զոհրաբյանի, Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Վարդան Բոստանջյանի թեկնածությունը: