Ադրբեջանը շարունակում է հետապնդել Արցախի ժողովրդին բնաջնջելու իր նպատակը. ՍերԺ Սարգսյանը՝ ՄԱԿ-ի ամբիոնից - Քոբայրավանքի կովերն ու «Մկների ժողովը» (լուսանկարներ) - Շոգը խնդիրներ է առաջացրել, բայց դա չի նշանակում, որ «Սանիտեքին» պիտի արդարացնենք. Տարոն Մարգարյան - Հակոբ, Հռիփսիմե, Էլմոն Եղնուկյաններն արդեն ազատ են արձակվել. ՄԻՊ - Ի գիտություն ՀՀ ժամանած քաղաքացիներին - Եղնուկյանի կինն ու երեխաները բաժին են տարվել Հրապարակում պայթուցիչ կիրառելու կասկածանքով. armtimes.com - Վթար՝ Բյուրական-Ամբերդ ճանապարհին. տուժածներից մեկը 5-ամյա փոքրիկ է - Նիկոլ Փաշինյանին թույլ չեն տվել տեսակցել Ժիրայր Սեֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի հետ - Ադրբեջանում խոշոր զորավարժություն է մեկնարկել - Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը «միտված է Սերժ Սարգսյանի PR ակցիայի վերածվելու». Նիկոլ Փաշինյան

Արա Սաղաթելյանը նշանակվեց ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար


ara saghatelyan

Մայիսի 19-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի կարգադրությամբ Արա Սաղաթելյանը նշանակվել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից։

Կենսագրությունը

Արա Կարլենի Սաղաթելյանը ծնվել է 1970 թվականի օգոստոսի 21-ին Երևանում:

1988-1993 թթ՝ սովորել և ավարտել է ԵՊՀ ռուսաց լեզվի եւ գրականության ֆակուլտետը, մանկավարժական գիտությունների թեկնածու է:

1991-1992 թթ՝ «Բորսային լրաբեր» թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր:

1997-1999 թթ՝ Մոսկվայի ժամանակակից հումանիտար ինստիտուտի պրոռեկտոր:

1999-2000 թթ՝ «Հայկակական ավիաուղիներ» ընկերության գլխավոր տնօրենի օգնական:

2001-2006 թթ՝ ՀՀ Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար, ունի Արդարադատության երկրորդ դասի խորհրդականի կոչում:

2009-2017 թթ՝ ՀՀ Նախագահի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՕԱԿ-ի տնօրեն:

Մի շարք լրատվամիջոցների և մասնագիտական միավորումների հիմնադիր է:

2003 թվականից առ այսօր դասավանդում է ԵՊՀ մանկավարժության ամբիոնում:

Մեկ տասնյակից ավելի գիտական հոդվածների հեղինակ է:

Ամուսնացած է, ունի մեկ որդի: