Դատավոր Բորիկ Գրիգորյանն ազատվել է պաշտոնից


borik grigoryan

ՀՀ նախագահի հրամանագրով, Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Բորիկ Գրիգորյանն ազատվել է պաշտոնից:

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2017 թվականի մայիսի 15-ի ԱԽ-6-Ո-6 որոշմամբ ներկայացված առաջարկությունը` որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Բորիկ Գրիգորյանի լիազորությունները 2017 թվականի մայիսի 19-ից համարել դադարած»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում: