Քիչ առաջ ազատ արձակվեց Շանթ Հարությունյանի գործով ձերբակալված Հայկ Հարությունյանը - Արմեն Աշոտյանը Բաքվում հորդորել է գալիք սերունդներին չսնել հայատյացությամբ - Ոռոգում. Ծիծաղելի կլիներ, սակայն ողբերգություն է - Հերոսներն ընկան՝ պաշտպանելով, իսկ Մանվել Գրիգորյանն ապրում է՝ հերոս տղերքի մայրերին հայհոյելով - Վերնիսաժի սպանության հետքերով. հետախուզվողներից մեկը հայտնաբերվել է. ոստիկանություն (տեսանյութ) - Ինձ համար անընդունելի իշխանությունից ոչ մի կոչում չեմ ընդունում․Հայկ Մարության. Hraparak.am - Կալանավորվել է երկու անձ` այդ թվում պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնյան - Ողբերգական դեպք Լոռիում. 14-ամյա տղան ընկել է տրակտորի տակ ու մահացել - Դոնալդ Թրամփն ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին - Գողականները մարդ չե՞ն. պատգամավորական զարմանքից անդին

Ոստիկանությունում ֆինանսական խախտումներ են արձանագրվել. քրգործ է հարուցվել. ՀՔԾ


haystan hanrapetutyan vostikanutyun bacahaytvel yerek yerevanum katarvac spanutyunyan kaskacyaln dzerbakalvel

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստացվել են ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստված նյութերը, որոնց համաձայն՝ ոստիկանության ներքին աուդիտի վարչության աշխատակիցների կողմից Արարատի մարզային վարչությունում հայտնաբերվել են ֆինանսական խախտումներ՝ գումարների ավելցուկ և պակասորդ: Այդ մասին տեղեկացնում է ՀՔԾ մամուլի ծառայությունից:

ՀՀ ոստիկանության հիշյալ վարչության ստորաբաժանումներում 2014-2017թթ.-ի ընթացքում իրականացված աուդիտի ընթացքում պարզվել է, որ առանց օրինական հիմքերի, ոստիկանության ծառայողների հետ փոխադարձ համաձայնությամբ, հաշվապահների կողմից վերջիններին ավելի գումարներ են վճարվել, իսկ մի շարք աշխատակիցների աշխատավարձերից առանց հիմքերի պահումներ են կատարվել, ոստիկանության որոշ ծառայողների էլ պակաս գումարներ են վճարվել: Այսպես, նշված երեք տարվա ընթացքում ոստիկանության 184 աշխատակիցների շուրջ 30 մլն-ի չափով ավել և 46 աշխատակցի՝ ավելի քան 3,5 մլն-ի չափով պակաս գումարներ են վճարվել:

Նկատի ունենալով, որ ստացված նյութերում առկա են ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոններ զբաղեցնող և պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից կատարված հանցագործության հատկանիշներ, ուստի ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հիշյալ նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: