Որո՞նք են Մխիթարյանի բացակայության իրական պատճառները․ Հենո VS Ժոզե - ԱԻՆ-ը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով - Էրիկ Գրիգորյանին, ով հետ շպրտեց թշնամուն ու զոհվեց - Որպեսզի «սև ուրբաթը» «սևով» չավարտվի. զեղչերն աննախադեպ չեն - Գյուղատնտեսությունը հոսում է Կրասնոդար - Պաշտոնից ազատում՝ վարչապետի հրամանով - ՄԱԿ-ը երբեք բանաձև չի ընդունել ԼՂ հարցի կարգավորման մասով. Սերժ Սարգսյանի ելույթը՝ Բրյուսելում - Տարոն Մարգարյանը Նավասարդյանին պարգևատրել է «արջի ծառայության» համար - Նիկոլ Փաշինյանը եղել է «Առինջ մոլ» և ծանոթացել առևտրականների խնդիրներին - Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Երևան քաղաքի Ազատության պողոտա-Բաբայան փողոց խաչմերուկում

«Իրատես». Ծառուկյանն առաջին փորձությունը չանցավ. այսքանից հետո ո՞վ կհավատա


bargavaj-hayastan-kusakcutyanq-qaxaqakan-xorhurdn-dimel-naxkin-naxagah-gagik-carukyanin-veradardznal-mecqaxaqakanutyun-zohrabyan

«Իրատես» թերթը գրում է.

«Երեկ Գագիկ Ծառուկյանը կրկնել է վերջերս անընդհատ իրեն «փրկող» հայտարարությունը` եթե իշխանություն չենք, ուրեմն ընդդիմություն ենք: Ինչ չափորոշիչով է ԲՀԿ ղեկավարը որոշում, որ ինքը իշխանություն չէ. պաշտոններ չունենալո՞վ, իշխանական լծակներին չտիրապետելո՞վ: Այլ խոսքով, եթե պաշտոն չունեն, ուրեմն ընդդիմություն են: Բայց չէ՞ որ մնացած բոլոր հարցերում նրանք վարվում են ճիշտ այնպես, ինչպես իշխանությունը:

Ասվածի լավագույն ապացույցը երեկվա նիստն էր:

Առաջին իսկ քվեարկության ժամանակ երևաց, որ «Ծառուկյան» դաշինքից ընդդիմություն չի ստացվի: Նախ` լինելով երկրորդ ուժն ԱԺ-ում, նրանք չփորձեցին գոնե ձևական ցույց տալ, որ ընդդիմության շահերն են սպասարկում: Ինչու ձևակա՞ն, որովհետև բոլորին էլ պարզ էր, որ ԱԺ խոսնակ կդառնա Արա Բաբլոյանը, քանի որ խորհրդարանում ՀՀԿ-ն է մեծամասնություն, դրան գումարած` ունի նաև կոալիցիոն գործընկեր՝ ի դեմ ՀՅԴ-ի: Ասել է՝ քվեարկությունն արդեն կանխորոշված էր, բայց նույնիսկ այս պարագայում «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները ոչ թե Էդմոն Մարուքյանին ընտրեցին, այլ Արա Բաբլոյանին:

Այսքանից հետո ո՞վ կհավատա, որ Գագիկ Ծառուկյանը խորհրդարան է բերել ընդդիմադիր ուժ, կամ էլ ի՞նչ ընդդիմության մասին կարող է խոսք լինել, եթե այս խմբակցության քվեարկությունները հօգուտ իշխանության են»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում