Քիչ առաջ ազատ արձակվեց Շանթ Հարությունյանի գործով ձերբակալված Հայկ Հարությունյանը - Արմեն Աշոտյանը Բաքվում հորդորել է գալիք սերունդներին չսնել հայատյացությամբ - Ոռոգում. Ծիծաղելի կլիներ, սակայն ողբերգություն է - Հերոսներն ընկան՝ պաշտպանելով, իսկ Մանվել Գրիգորյանն ապրում է՝ հերոս տղերքի մայրերին հայհոյելով - Վերնիսաժի սպանության հետքերով. հետախուզվողներից մեկը հայտնաբերվել է. ոստիկանություն (տեսանյութ) - Ինձ համար անընդունելի իշխանությունից ոչ մի կոչում չեմ ընդունում․Հայկ Մարության. Hraparak.am - Կալանավորվել է երկու անձ` այդ թվում պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնյան - Ողբերգական դեպք Լոռիում. 14-ամյա տղան ընկել է տրակտորի տակ ու մահացել - Դոնալդ Թրամփն ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին - Գողականները մարդ չե՞ն. պատգամավորական զարմանքից անդին

«Իրատես». Ծառուկյանի և Իշխան Զաքարյանի հակասությունը հասել է գագաթնակետին. վերջինս կարող է դնել մանդատը


gagik carukyan dasinq ishxan zaqaryan

«Իրատես» թերթը գրում է.

«Ասում են, թե «Ծառուկյան» խմբակցության անդամ Իշխան Զաքարյանի և Գագիկ Ծառուկյանի միջև հակասությունը հասել է գագաթնակետին: Իշխան Զաքարյանը ցանկանում էր ԱԺ փոխխոսնակի պաշտոնը, սակայն ԲՀԿ առաջնորդն այն բաշխեց Միքայել Մելքումյանին:

Սա բավականին ծանր է տարել Վերահսկիչ պալատի նախկին նախագահը, և ասում են, չի բացառվում, որ նա ոչ միայն չմասնակցի ԱԺ-ի նիստերին, այլև վայր դնի մանդատը:

Ծառուկյանն Իշխան Զաքարյանին «չի տեսել» անգամ ԱԺ մշտական հանձնաժողովներից որևէ մեկի նախագահի աթոռին («Ծառուկյան» խմբակցությունն «ունենալու» է երեք մշտական հանձնաժողով): Ասում են նաև, որ Գագիկ Ծառուկյանն Իշխան Զաքարյանին է մեղադրում նաև ինքնաբացարկի դիմում գրած-հետ վերցրածների պատմությանը մասնակից լինելու մեջ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում