ԱՄՆ-ի «Ոսկե դարպասներ»-ը, Երևանի Կիևյան ու Դավիթաշենի կամուրջները՝ ինքնասպանության խորհրդանիշ դարձած վայրեր - Պրոադրբեջանական տրամադրությունները Ռուսաստանում և «Мы помним Сталинград» վավերագրական ֆիլմը. ասուլիսի հրավեր - Համագործակցե՞լ Հովիկ Աբրահամյանի հետ - Հեռուստատեսային լեզուն այսօր բավականին մաքուր է. Սերգո Երիցյան (տեսանյութ) - Սաթիկ Սեյրանյանն ու Տարոն Մարգարյանը հանդիպել են - Դավիթաշենի կամրջի վրա կանխվել է 36-ամյա կնոջ ինքնասպանությունը. Shamshyan.com - Օդի ջերմաստիճանը ցերեկն աստիճանաբար կբարձրանա - Արցախյան շարժման պատմությունը, տատի ու թոռան խոսակցությունը․ ի՞նչ էր կատարվում Ազատության հրապարակում (լուսանկարներ) - «Մենք ուզում էինք ազատ լինել Սովետական բռնապետությունից, Արցախի ժողովուրդը՝ չարիքից»․ Միլիցիայի գնդի հրամանատարի հուշերը - Արդարադատության գնդապետ ու փոխգնդապետ է աշխատանքից ազատվել

Կասկածելի խորհուրդների կարիք չունենք. Զախարովայի կոշտ արձագանքը Ադրբեջանի ԱԳՆ խոսնակին


Maria-zaxarova

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կոշտ կերպով արձագանքել է Ռուսաստանում գործող «Ադրբեջանցիների համառուսական կոնգրես» հասարակական կազմակերպության արգելման ՌԴ Գերագույն դատարանի որոշման վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևի հայտարարություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Զախարովան նշել է, որ զարմացած են Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի հայտարարությունից:

«Ուշադրություն ենք դարձրել ռուսական ներքին քաղաքականության վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչի հայտարարությանը, որում արտահայտություններ կային «ազգամիջյան հարաբերությունների բալանսի, բարեփոխումների կոնցեպցիայի և միջմշակութային երկխոսության հեռանկարների» վերաբերյալ: Կարծում ենք, որ նման արտահայտությունները տեղին չեն: Ռուսական հասարակական կազմակերպության վերաբերյալ ռուսական դատարանի որոշման վերաբերյալ Ադրբեջանի հանդեպ «ոչ բարեկամական քայլ» գնահատականը տարօրինակ է թվում»,- ընդգծել է Զախարովան:

Նա ցավալի է համարել, որ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը կրկին կիրառել է մի շարք ԶԼՄ-ներում հրապարակված «հայկական հետքի» մասին տարբերակը:

«Մենք կասկածելի խորհուրդների կարիք չունենք այն հարցերում, թե ինչպես կառուցենք միջէթնիկ հարաբերությունները մեր սեփական երկրում: Ռուսաստանը բազմազգ ժողովրդավարական պետություն է, որտեղ ապահովվում են յուրաքանչյուրի իրավունքները և պաշտպանվում են՝ անկախ նրա ազգային պատկանելիությունից: Մեզ մոտ ստեղծված են ինքնակազմակերպման և մշակութային, ազգային-հասարակական միավորումների գործունեության համար բոլոր պայմանները»,- նշել է Զախարովան: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է, որ ազգությամբ ադրբեջանցի Ռուսաստանի քաղաքացիներին ե ն պատկանում ՌԴ-ում գործող շուրջ 260 ոչ առևտրային կազմակերպություններ:

«Դաշնային մակարդակում հաջողությամբ գործում են Ռուսաստանի երիտասարդ ադրբեջանցիների միավորումը, Ռուսաստանի ադրբեջանցիների դաշնային ազգային-մշակութային ինքնավարությունը, Համաշխարհային ադրբեջանական մշակութային ֆոնդը»,- ընդգծել է Զախարովան: