Ուժի մեջ մտան Սահմանադրության մի շարք դրույթներ


sahmanadrutyun

2015 դեկտեմբերի 6-ի ՀՀ Սահմանադրության փոփոխությունների արդյունքում ընդունված նախագիծը, ինչպես հայտնի է մաս-մաս է ուժի մեջ մտնում։
Փոփոխությունների մի մասը պետք է ուժի մեջ մտեր 6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի օրը, այն է՝ այսօր:
Մասնավորապես, այսօրվանից ուժի մեջ է մտնում Սահմանադրության 90-107-րդ, 109-112-րդ հոդվածները, 113 հոդվածի 1-ին մասը, 114-րդ, 116-րդ և 121-րդ հոդվածները:
Քաղաքացիների համար առավել հասկանալի լինելու նպատակով «Իրազեկ քաղաքացիների միավորումը» պատրաստել և ներկայացնում է «գունավոր» սահմանադրություն, որում արտացոլվում են դրույթների ուժի մեջ մտնելու ժամկետները՝ ըստ տեքստի գույների:
Նկատենք նաև, որ անցումային դրույթներով սահմանվում են մի շարք պաշտոնատար անձանց պաշտոնավարման ժամկետներ, որոնք մենք ևս հաշվարկել ենք և ներկայացնում ենք առանձին նյութով:
«Իրազեկ քաղաքացիների միավորում»