Խոշոր ավտովթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին, կա 4 տուժած և մեկ զոհ - Փաստաբան Վաղինակ Աթոյանին մեղադրանք առաջադրվեց. կաշառք է պահանջել ու փոխանցել դատավորին - Մենք շատ աղետալի վտանգների առաջ ենք կանգնած. Վարդան Բոստանջյան - Վարչապետն ու Ծառուկյանը Լուկաշենկո են խաղացնում - Զինակոչիկին չեն տվել տարկետում, և բանակում նա մահացել է՝ հիվանդության սրացման հետևանքով. Արմեն Ռուստամյան - Դրամը թանկանում է - Հուշեր մարտական դիրքերից․ «Եթե լինես զրահաբաճկոնով ու սաղավարտով, ապա քեզ ո՛չ մի վտանգ չի պատահի» - Կաշխատենք արդարացնել Ձեր և Ռուսաստանի նախագահի վստահությունը. Լավրովը հյուրընկալվել է նախագահականում (ֆոտո) - Արտակարգ դեպք՝ ԱԺ-ի մոտ. ընթացքի ժամանակ «Մերսեդեսն» այրվել է (ֆոտո, վիդեո) - Ձյուն, բուք, մերկասառույց. ԱԻՆ-ն զգուշացնում է վարորդներին

Ծառուկյանը նստած ընդդիմություն է


gagik tsarukyan

Այսօր Ազգային ժողովում նիստը վարել է ամենատարեց պատգամավորը` քրդական համայնքի ներկայացուցիչ Կնայզ Հասանովը: Նա մեկ առ մեկ կարդացել է պատգամավորների անունները և միակ պատգամավորը, որ վեր չի կացել, եղել է Գագիկ Ծառուկյանը: Ոմանք կասեն` դե ծանրաքաշ է, վեր չի կացել: Տեղից վեր կենալը նախ հարգանք է սեփական աշխատատեղի նկատմամբ, ապա նաև գործընկերների:

Ակնհայտ է, որ Ծառուկյանին ո′չ աշխատատեղն է հետաքրքիր, ո′չ գործընկերները:

Դե միլիոնատեր է, իսկ ԱԺ-ում կան պատգամավորներ, որոնք Ծառուկյանի նման գործընկերների նկատմամբ համեստ հնարավորություններ ունեն:

Հաջորդը. Ծառուկյանը որոշել է, որ «Ծառուկյան» դաշինքն ընդդիմություն է, իսկ թե ինչպես` չի բացատրել. Ծառուկյանը որոշել է, որ և′ ինքն է ընդդիմություն, և′ իր թիմը: Հետաքրքիրն առջևում է: Երևանի ավագանու ընտրություններում Ծառուկյանի «մարդիկ» աշխատում էին Տարոն Մարգարյանի համար. նման ընդդիմություն, որ աշխատում է իշխանությունների համար, ո՞վ է տեսել և որտե՞ղ:

Ծառուկյանը երևի կարծում է, որ եթե ասաց Ծառուկյանը, ապա այդպես էլ կա, սակայն փաստերն ավելի խոսուն են, քան Ծառուկյանի «ընդդիմադիրավուն» կեցվածքը:

Իհարկե, Ծառուկյանը չի կարող ընդդիմություն լինել, հակառակ դեպքում՝ կկորցնի իր միլիոնները, դիրքն ու կարողությունը, բայց այդ, իշխանությունների կողմից հալածված, բանտում տարիներ շարունակ գոյությունը մի կերպ պահպանող Ծառուկյան ոչ ոք չի հիշում:

Բայց քանի որ Ծառուկյանին ասել են՝ դու ինքնըստինքյան ընդդիմություն ես` նա էլ համաձայնել է. երևի չի էլ պատկերացնում ընդդիմությունն ինչ է, հակառակ դեպքում չէր համաձայնի: Օրինակ՝ ընդդիմությունը, սովորաբար, քիչ պատգամավորներով է ներկայացված լինում ԱԺ-ում, սա արդեն ավանդույթ է:

Ինչո՞ւ է «Ծառուկյան» դաշինքի ղեկավարն ինքնաներշնչմամբ զբաղվում: Ծառուկյանին ասել են՝ եղի′ր, նա էլ եղել է, հիմա իշխանությա՞ն մեջ է եղել, թե՞ ընդդիմության, կարևոր չէ:

Իսկ այն, թե՝ ժողովրդի հետ եմ, ձեր մի մասն եմ, ձեր կողքին եմ, պարզապես չհանգավորված ոտանավորներ են. իրականությունն այն է, որ նա՝ որպես խոշոր օլիգարխ, ենթակա անձ է Սերժ Սարգսյանի մոտ, իսկ Ազգային ժողովում` նա պարզապես իր արհամարհանքն է ցուցադրել՝ իբրև նստած ընդդիմություն, իհարկե, պարզամիտ ձևով, բայց դե հիմա:

Չի բացառվում, որ կողքից հուշել են, որ ոտքի չկանգնես, բոլորը կհավատան, որ ընդդիմություն ես. կարճ ասած՝ խաբել են Ծառուկյանին՝ ինքնաներշնչվել, և նա էլ ինքնաներշնչվել է:

Ամենավատն առջևում է՝ նա ընդդիմադիր-ընդդիմադիր գնալու է տուն:

NEWSPRESS.am