Պայթյուն Աբովյանում. կան տուժածներ - Արտակարգ դեպք՝ Երևանում. ըստ մոր՝ 6-ամյա աղջկա նկատմամբ կատարվել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ. Shamshyan.com - Բակո Սահակյանը սահմանել է կառավարության կառուցվածքն ու նշանակել նախարարներին - Ամեն «սև» չէ, որ «նեգր» է. ԿԳ նախարարը չգիտի՞, որ սևամորթներին վաղուց արդեն «նեգր» չեն ասում (լուսանկար) - Հայ պատվիրակներին Բաքվում թույլ չեն տվել մտնել հայկական եկեղեցու տարածք (ֆոտո) - Մեղադրանք է առաջադրվել Նորաշեն համայնքի ղեկավարի և վերջինիս վարորդի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար - Հայտնի է Սյունիքում 3 քաղաքացու դանակահարության շարժառիթը. կա ձերբակալված - Հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 4000 կրակոց - Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Մինսկի խմբի համանախագահների հետ - Քիչ առաջ ազատ արձակվեց Շանթ Հարությունյանի գործով ձերբակալված Հայկ Հարությունյանը

Հայաստան` երկիր դրախտավայր. Նախագահի երազանքները


serzh sargsyan 1

Այսօր Ազգային ժողովի վեցերորդ գումարման առաջին նիստն էր: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրեց Հայաստանի երազանքների տեսլականը` ոչինչ ավելին: Թե ինչպիսին է լինելու երկիրը, ինչ ազգային երազանքներ ունենք: Նախագահի ռեֆերենտները պեղել էին հայ մատենագրությունը՝ էլ ավելի բովանդակալից դարձնելու Նախագահի խոսքը, սակայն մոռացել էին ներկայացնել իրականությունը:

Ինչո՞ւ Նախագահը չխոսեց իրականության մասին, որովհետև չէր կարող, եթե Սերժ Սարգսյանը ներկայացներ իրականությունը, ապա այն սկզբունքները, որոնց վրա պահում են երկիրը, մեկ խոսքով, կփլուզվեին:

Այդպիսին է այժմ Հայաստանը` ապրում է երազանքներով, քանի որ չենք կարողանում իրական երկիր ստեղծել՝ իրական աշխատատեղերով, ապա մեզ մնում է մնում է միայն երազել պայծառ ապագայի մասին: Երազանքները դարձել են մեր ամենօրյա օրապահիկի մի մասը: Ե՞րբ կլինի, որ աղքատությունը կրճատվի, ե՞րբ կլինի, երբ ունենանք ապահով երկիր, ե՞րբ կլինի, որ արժանավայել աշխատավարձ ստանանք. այդ ե՞րբ կլինի` ոչ ոք չգիտի, անգամ Նախագահը:

Սերժ Սարգսյանը որևէ բառ առանց թղթի չխոսեց, քանի որ թղթից դուրս իրականությունն էր, որը խոսքում և ՀՀ իշխանական համակարգում տեղ չունի: Արդյոք նախագահականում ապրո՞ւմ են իրական կյանքով, իհարկե` ոչ: Հատկապես ռեֆերենտները ստեղծում են ուտոպիստական երկիր, որին պետք է ժողովուրդը հավատա, որ վաղը լավ է լինելու, իսկ այդ վաղը երբեք չի գալիս, այսպես շարունակելու պարագայում` երբեք էլ չի գա, քանի որ ՀՀ իշխանությունները կտրված են իրականությունից՝ ոչ ոք չի արտագաղթում, ոչ ոք բնակարանի խնդիր չունի, ոչ ոք նվազագույն աշխատավարձի խնդիր չունի, ոչ ոք բժշկական օգնությունից զրկված չէ, ոչ ոք մի կտոր հացի խնդիր չի լուծում ամեն օր:

Իսկ ինչպե՞ս են ապրում նման խնդիրներ չունեցող մարդիկ՝ երբեք չեն հասկանում երկրի 70 տոկոս աղքատությունը, զանգվածային արտագաղթը, միայն հայրենասիրության վրա հենված բանակը:

Իսկ ինչպիսի՞ն է Հայաստանի իրականությունը:

6 մլրդ դոլարից ավելին է երկրի պետական պարտքը, իսկ թե ինչպես են վճարելու՝ այս հարցը հուզում է կարծես թե միայն հանրությանը: 70 տոկոս աղքատություն, բնակչության զգալի մասը տանիք չունի գլխավերևում, համայնքներում փողոցներ կան, որտեղ ընդհանրապես բնակչություն չկա` արտագաղթել են, մարդիկ գերադասում են հիվանդանոց չընկնել, համայնքներն անբարեկարգ են, հողատարածքների զգալի մասը չի մշակվում և այսպես շարունակ:

Ահա այսպիսի երկիր չէր ցանկանա ներկայացնել Սերժ Սարգսյանն Ազգային ժողովում, ինչը և չարեց:

Նախագահականում աշխատում և մշակում են Հայաստանի երազանքները և ամեն ինչ անում են լավագույնս ներկայացնելու համար. Սերժ Սարգսյանն էլ ներկայացրեց նախագահականի Հայաստանը: Նախագահը չէր կարող իրականությունը ո′չ ներկայացնել, ո′չ խոստովանել. Նա նախագահականի նախագահն է, ոչ իրականության:

NEWSPRESS.am