Քիչ առաջ ազատ արձակվեց Շանթ Հարությունյանի գործով ձերբակալված Հայկ Հարությունյանը - Արմեն Աշոտյանը Բաքվում հորդորել է գալիք սերունդներին չսնել հայատյացությամբ - Ոռոգում. Ծիծաղելի կլիներ, սակայն ողբերգություն է - Հերոսներն ընկան՝ պաշտպանելով, իսկ Մանվել Գրիգորյանն ապրում է՝ հերոս տղերքի մայրերին հայհոյելով - Վերնիսաժի սպանության հետքերով. հետախուզվողներից մեկը հայտնաբերվել է. ոստիկանություն (տեսանյութ) - Ինձ համար անընդունելի իշխանությունից ոչ մի կոչում չեմ ընդունում․Հայկ Մարության. Hraparak.am - Կալանավորվել է երկու անձ` այդ թվում պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնյան - Ողբերգական դեպք Լոռիում. 14-ամյա տղան ընկել է տրակտորի տակ ու մահացել - Դոնալդ Թրամփն ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին - Գողականները մարդ չե՞ն. պատգամավորական զարմանքից անդին

«Հրապարակ». Մամուլի թշնամին՝ ԱԺ նախագահ


ara-babloyan

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ վերջապես ՀՀԿ-ն գաղտնազերծեց, թե ովքեր կլինեն ղեկավար պաշտոններում: ԱԺ նախագահի պաշտոնը կզբաղեցնի 70-ամյա Արա Բաբլոյանը, այս որոշման մասին ՀՀԿ-ականներն իմացել են նիստից մեկ-երկու ժամ առաջ, սակայն նախկին նախարարի թեկնածությունը միանշանակ չի ընդունվել: «Նախ այն, որ Բաբլոյանը 70 տարեկան է և ընդհանրապես չի տեղավորվում ՀՀԿ-ի որդեգրած սերնդափոխության քաղաքականության մեջ, և երկրորդ, որքան էլ ներսում բոլորի հետ լավ հարաբերություններ ունի, այնուհանդերձ, դեռ հարց է՝ կկարողանա դժվար իրավիճակներում Մաեստրոյի նման վարպետորեն դուրս գալ, համբերատար շփվել լրագրողների հետ»,-ասել է հայտնի ՀՀԿ-ականներից մեկը մեր թղթակցին, համոզմունք հայտնելով, որ Բաբլոյանն անցումային ԱԺ նախագահ է՝ 2018թ. կփոխվի:

Ի դեպ, մեր ընկալման մեջ էլ Արա Բաբլոյանն այն եզակի մարդկանցից է, ով մամուլի, մասնավորապես «Հրապարակի» հետ շուրջ երկու տարի է՝ դատական վեճի մեջ է: Թեև բժշկելու և վրեժխնդրության գաղափարները ոչ մի կերպ չեն համատեղվում: Սակայն դառնանք խորհրդարանին. ԱԺ փոխնախագահների մասով որևէ նորություն չկա. թե Շարմազանովի, թե Արփինե Հովհաննիսյանի թեկնածություններն սպասելի էին և վաղուց հայտնի: Ֆինանսաբյուջետային հանձնաժողովը կգլխավորի Գագիկ Մինասյանը, արտաքին հարաբերություններինը՝ Արմեն Աշոտյանը, տնտեսական հարցերինը՝ Խոսրով Հարությունյանը, պետաիրավական հարցերինը՝ Հրայր Թովմասյանը, ներքին գործերինը՝ Կորյուն Նահապետյանը, առողջապահությանը՝ Հակոբ Հակոբյանը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում