Կանաչ «Ժիգուլի»-ն հրելը կրեատիվ չէ, գնաճն էլ սարսափելի չէ. Աղվան Վարդանյան - Գեթսեմանի մատուռն ու Հին Երևանի գերեզմանատունը. Ի՞նչ կար Օպերայի տարածքում 1 դար առաջ - «Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրը քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն է - Ո՞ր նստավայրում է նախագահելու Արմեն Սարգսյանը՝ Լոնդոնո՞ւմ, թե՞ Երուսաղեմում - Գնաճը զսպելու համար հասարակությունը պասիվ է և անտարբեր, վերևներից էլ ցանկություն չկա. Արմեն Պողոսյան (տեսանյութ) - Քանդված Արամի փողոցում մնացած 3 ընտանիքի ճակատագիրն անորոշ է (լուսանկարներ)  - «Անօդաչուներով դիվերսիաներ». Ադրբեջանի նոր մարտավարությունն Արցախում - Փրկեա օտարամոլութենե․ Արմեն Սարգսյան - Տրանսպորտային համակարգի ներդրումը կործանարար է լինելու, ո՞վ պետք է փողը տա - Թեև Արմեն Սարգսյանի առաջադրումն ականջահաճո է, սակայն մի մեծ խնդիր կա. Թևան Պողոսյան

Էրդողանի «նեոօսմանականությունը» Բալկաններում


tayip erdogan

Թուրքական համագործակցության և կորդինացիայի գործակալությունը(TİKA) վերջին տարիներին Բալկանյան տարածաշրջանում վերականգնել է ավելի քան 50 մզկիթներ, կամուրջներ և այլ կառույցներ, որոնք վերաբերվում են Օսմանյան կայսրության դարաշրջանին։

TİKA-ն տարեկան Բալկաններում իրականացնում է 25-50 ծրագիր։ Բալկաններում այսօր գործում է TIKA-ի 11 ներկայացուցչություն։

Օսմանյան կայսրությունը դարեր շարունակ իր ազդեցության տակ էր պահում Բալկանյան թերակղզին և այժմ արդի Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ Բալկանները առանձնահատուկ տեղ են գրավում, ինչի մասին նշել էր Ահմեդ Դավութօղլուն, ով ԱԳ նախարարի պաշտոնում նեոօսմանականությունը հռչակել էր Անկարայի արտաքին քաղաքական առաջնահերթություն:

Բալկաններում իր ազդեցությունը մեծացնելու համար Անկարան հենվում է հիմնականում մահմեդական երկրների՝ Բոսնիայի, Ալբանիայի, Կոսովոյի վրա, ինչպես նաև օգտագործում Բալկաններում բնակվող թուրքական գործոնը: Թուրքական աղբյուրները Բալկաններում թուրքերի թիվը գնահատում են 1 միլիոնի սահմաններում, իսկ այսօրվա Թուրքիայի բնակչության 16-20 միլիոնը ունեն բալկանյան ծագում:

Թուրքիան իր բալկանյան քաղաքականության մեջ շեշտը դնում է Ալբանիայի հետ մերձեցմանը և Տիրանայում ու Անկարայում երկկողմ հարաբերությունները համարում են ռազմավարական: Հունաստանի հետ սահմանակցող և տարածքային վեճեր ունեցող Ալբանիան Անկարայի համար կարող է ծառայել որպես Հունաստանի վրա ազդելու և այդ երկիրը նաև արևմուտքից «շրջափակելու» գործոն:

2000-ական թթ.-ից սկսած թուրք պաշտոնյաներն ակտիվացրեցին Անկարայի արտաքին քաղաքականության բալկանյան բաղադրիչը: 2009թ.-ից սկսած Բալկաններ և հատկապես Ալբանիա, Բոսնիա և Հերցեգովինա, Մակեդոնիա ու Կոսովո են այցելել Թուրքիայի նախագահը, վարչապետը, արտգործնախարարը և բազմաթիվ գործարարներ:

Բալկաններում Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ին անդամ ու ԱՄՆ-ի դաշնակից գործելու է ՌԴ-ի դեմ՝ Բալկաններում, ուղղափառ, սլավոնական երկրների վրա Մոսկվայի ազդեցության չեզոքացման ուղղությամբ։ Բալկաններում ամերիկյան, ՆԱՏՕ-ական ներկայության ավելացումն բխում է թե′ Արևմուտքի, թե′ Անկարայի շահերից։

Արտյոմ Բալասանով