Կանաչ «Ժիգուլի»-ն հրելը կրեատիվ չէ, գնաճն էլ սարսափելի չէ. Աղվան Վարդանյան - Գեթսեմանի մատուռն ու Հին Երևանի գերեզմանատունը. Ի՞նչ կար Օպերայի տարածքում 1 դար առաջ - «Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրը քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն է - Ո՞ր նստավայրում է նախագահելու Արմեն Սարգսյանը՝ Լոնդոնո՞ւմ, թե՞ Երուսաղեմում - Գնաճը զսպելու համար հասարակությունը պասիվ է և անտարբեր, վերևներից էլ ցանկություն չկա. Արմեն Պողոսյան (տեսանյութ) - Քանդված Արամի փողոցում մնացած 3 ընտանիքի ճակատագիրն անորոշ է (լուսանկարներ)  - «Անօդաչուներով դիվերսիաներ». Ադրբեջանի նոր մարտավարությունն Արցախում - Փրկեա օտարամոլութենե․ Արմեն Սարգսյան - Տրանսպորտային համակարգի ներդրումը կործանարար է լինելու, ո՞վ պետք է փողը տա - Թեև Արմեն Սարգսյանի առաջադրումն ականջահաճո է, սակայն մի մեծ խնդիր կա. Թևան Պողոսյան

Ադրբեջանի ԶՈւ սպայի այլասերված լուսանկարներն ադրբեջանցի զինվորականի կերպարի դրսևորումն են. Tert.am


hayastan-hanrapetutyan-pashtpanutyan-naxarar-mamul-qartughar-arcrun-hovhannisyan-teghekutyun-taracel-sahmanayin-drutyan-masinays-pahin-hangist

Ադրբեջանի Զինված ուժերի սպա Ախադով Ռաֆայել Ղարիբօղլուի անպարկեշտ լուսանկարները և տեսանյութերն արդեն մի քանի օր է տարածվել են սոցցանցերում և բուռն քննարկման առարկա դարձել: Այս մասին գրում է Tert.am-ը:

Ադրբեջանական բանակում տիրող անբարոյական բարքերի մասին ժամանակ առ ժամանակ հրապարակումները ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանին չի զարմացնում:

Կայքի հետ զրույցում նա ադրբեջանական ԶՈւ-ում նման երևույթները սովորական համարեց և նշեց, որ առաջին անգամ չէ, որ նման վարքագծով ադրբեջանցի զինվորականներն աչքի են ընկնում:

«Դա իրականում ադրբեջանցի զինվորականի կերպարի դրսևումն է: Մեծ հաշվով՝ այս տարիների ընթացքում ադրբեջանական բանակում տիրող նման երևույթները՝ համասեռամոլություն, մանկապղծություն, սովորական են դարձել: Ընդհուպ բանը հասել է այնպիսի անհեթեթ ծաղրանքի, երբ ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաններից մեկը նման անբարո երևույթների մասին հարցին պատասխանել էր, թե ադրբեջանցի զինվորականությունն ի տարբերություն հայ զինվորականների այնքան բարձր կալորիականությամբ սնունդ է ուտում, որ էնեգիայի մի մասը ստիպված է ծախսել սեքսուալ հարաբերությունների մեջ մտնելով: Այսինքն՝ նման մառազմատիկ ընկալումները ադրբեջանական զինվորականի համար նույնքան սովորական է, որքան Սումգայիթում, Բուդապեշտում կամ Թալիշում կատարված հակամարդկային վայրագությունները»,-ասաց նա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում