Քառօրյայի հերոսները հզոր ապագա ստեղծեցին. Օհանյանների հովանավորությամբ բացվեց հուշաքար (ֆոտո, տեսանյութ)


xachqar ek

Երևանի Նորք-Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում բացվեց 2016թ-ի ապրիլյան քառօրյայի զոհերի հիշատակին նվիրված հուշաքար-խաչքար:

ekexeci

Մեկ այլ զգացում է, երբ ժողովուրդը հիշում է հերոսներին, ովքեր իրենց կյանքը տվեցին հանուն մեր խաղաղության: Ապրիլյան զոհերի ծնողներն ու հարազատները հենց այդ խորին զգացումով էլ եկել էին մասնակցելու իրենց որդիների հիշատակին նվիրված խաչքարի բացմանը: Խորը վիշտը սրտում, բայց ներքին հպարտությամբ, որ իրենց զավակների թափած արյունը չի մոռացվել, նրանք ծաղիկներ դրեցին հուշաքարին:

Հուշաքարի տեղադրման գաղափարը հեղինակել է Օհանյանների ընտանիքը: Վերջիններիս նախաձեռնությամբ ու հովանավորությամբ էլ Սուրբ Աստվածածնի բակում կատարվեց խաչքարի օծման կարգն ու հանդիսավոր բացման արարողությունը:

Ընտանիքի ավագը՝ Վարդան Օհանյանը, իր խոսքում նշեց, երբ ինքն անձամբ իր ընկերների հետ ձեռնամուխ էր լինում Սուրբ Աստվածածնի վերականգնման աշխատանքներին՝ մտքով անգամ չէր անցնում, որ հետո նույն եկեղեցու բակում կարող է կանգնեցնել հուշաքար:

«Ուրախ էինք, որ եկեղեցաշինության գործին էինք լծվել, բայց չէի մտածում, որ այս սրբատեղին կարող է վերածվել  հիշատակման պուրակի: Ես  կփորձեմ ստանձնել ապրիլյան հերոսների ընտանիքների հոգածությունը: Լսել եմ, որ որդեկորույս  ծնողներից մեկը դարձյալ որդի է ուզում ունենալ. հրապարակավ հայտարարում եմ՝ անկախ այն բանից՝ ունի այդ ընտանիքը քավոր, թե ոչ, ես դառնալու եմ այդ նորածնի քավորը…»,-հայտարարեց Վարդան Օհանյանը:

ohanyan

Նրա որդին՝ Արման Օհանյանը, իր շնորհակալությունը հայտնեց հերոսների մայրերին՝ նման որդիներ ծնելու և դաստիարակելու համար:

«Ես լավ ընկերներ կորցրի… խոնարհվում եմ ձեր առաջ, մայրե՛ր, ձեր որդիները՝ քառօրյայի հերոսները, մեզ համար հզոր ապագա ստեղծեցին»,-ասաց Արման Օհանյանը:

Ընտանիքի հարազատներից Արմեն Խաչատրյանն էլ իր խոսքում նկատեց, որ մենք մեր խաղաղությունը պետք է պատերազմի պատրաստվելով պահենք:

«Ես անկեղծ զարմանում եմ, թե այդ ե՞րբ հասցրեցինք մենք այդպիսի քաջ ու լավ սերունդ դաստիարակել, ովքեր առանց վարանելու նետվեցին կռվի դաշտ՝ մեր հողն ու մեր խաղաղությունն ապահովելու իրենց կյանքի գնով»,-նշեց Արմեն Խաչատրյանը:

ekexeci1

ekexeci4

ekexeci2eke3ekexeci 98xachqarekex

ekex4ekexeci 8 ekexeci 78ekex5ekex6girq ekexeci girq3 gorq ekexeci2xachqarekexeci 6 ekexeci9

xachqar ek fgfgf

cnoxner

caxikner

ekexc5

Մանրամասները՝ տեսանյութում