Նաիրիտցիները պահանջում են դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցել (տեսանյութ)


tiko nairit

«Նաիրիտ»-ի նախկին աշխատակիցներն շարունակում են իրենց բողոքի ակցիան:

Նաիրիտցներն այսօր հավաքվելով կառավարության շենքի դիմաց՝ երթով շարժվեցին դեպի Վճռաբեկ դատարան:

Երթի նպատակն էր Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին ներկայացրել հաղորդում՝ դատավոր Գևորդ Նարինյանի կողմից վարքագծի կանոնների խախտում կատարելու մասին՝ պահանջելով դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցել:

Նաիրիտցիների ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Սարգսյանը NEWSPRESS.am-ի հետ զրույցում նշեց, որ նաիրիտցիների դատական նիստը հետաձգվել է հինգ ամսով, մինչդեռ նման նախադեպ չկա: Տիգրան Սարգսյանի խոսքով՝ դատական նիստը կարող է հետաձգվել 1 ամիս ու կես, իսկ ամենաշատը 2 ամիս, բայց ոչ հինգ ամսով:

«5 ամիս դատական նիստի հետաձգումը նշանակում է, որ դատավորի վարքագծի կանոնների խախտում կա: Նման պայմաններում կարող ենք ասել, որ դատական համակրգ չունենք»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ եթե հարցը չլուծվի, ապա կդիմեմ միջազգային դատարան:

nairit

Նաիրիտի համակրգող խմբի անդամ Կարինե Շահվերդյանն էլ հույս հայտնց, որ ատավոր Նարինյանին պատասխանատվության կենթարկեն, հակառակ դեպքում դատական համակարգը կկորցնի իր վստահությունը հանրության կողմից:

«Միաժամանակ կարծում ենք արդարադատության խորհուրդը կվերանայի այս տարօրինակ ժամկետը, որ սահմանվել է դատավորի կողմից»,-նշեց կարինե Շահվերդյանը

 

Հիշեցնենք, որ 2015 թ․ փետրվարի 6-ին Նաիրիտ գործարանում զանգվածային կրճատումների արդյունքում աշխատանքից ազատվեց շուրջ 1700 մարդ։ Ավելի քան 9 ամիս անընդմեջ պայքարից հետո նաիրիտցիները ստացան 18-24 ամսվա կուտակված հասանելիք աշխատավարձերը՝ պայմանագրով զիջելով օրենքով նախատեսված աշխատավարձի ուշացման համար կուտակված տույժերն ու տուգանքները կառավարության սեփականություն հանդիսացող «Նաիրիտ-2» ՓԲԸ-ին։ Հետագայում, Նաիրիտի նախկին աշխատակիցները դատական հայց ներկայացրեցին դատարան՝  անվավեր ճանաչելու պայմանագրի այն կետը,  համաձայն որի իրենք հրաժարվել են աշխատավարձի ուշացման համար կուտակված տույժ ու տուգանքներից։

Մանրամասները՝ տեսանյութերում: