Հարսնացուն՝ Երևանից, փեսացուն՝ բանակից. Արցախում Սարգսյանների ընտանիքում 7-րդ երեխան է ծնվել (ֆոտո) - Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկայում - Ուշադրություն. որոնվում է (լուսանկար) - Մենք պատերազմի դաշտում կրել ենք հաղթանակ, իսկ դիվանագիտական դաշտում՝ խոր պարտություն - Անցնող շաբաթը՝ սահմանին - Մանուկները՝ հանուն մաքրության. շաբաթօրյակը՝ Գեղանիստի միջնակարգ դպրոցում (ֆոտո) - «Կարող ենք օբյեկտիվորեն մեր երկիրը համարել աշխարհի ապահով երկրներից մեկը» - Գորիսում արկ է հայտնաբերվել - «Վերջին զանգ». Տուգանային հրապարակ է տարվել 67 մեքենա - «Բավրա» մաքսակետի պետի և ՍՊԸ-ի տնօրենի ձերբակալությունը՝ տեսանյութով

Արա Աբրահամյանի կտրուկ հայտարարությունները իշխանության հասցեին (տեսանյութ)


arabrahamyann-aroghjakan-lurj-xndineruni

Հայաստանում ներդրումների համար բարենպաստ միջավայր չկա: Այս մասին, armtimes.com-ի փոխանցմամբ, Երեւանի «Մոսկվայի տուն» բիզնես կենտրոնում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Հարցին՝ որպես գործարար տնտեսությունում ներդրումներ իրականացնելու համար պայմանները բավարա՞ր եք համարում, նա այսպես պատասխանեց. «Ես ասեմ՝ ոչ, 100 տոկոս ոչ, բայց դա չի նշանակում, որ մենք… գիտեք ինչ կա, մահանաներ կան, ես եկել եմ այստեղ ներդրումներ եմ կատարում: Ես ներդրումներ եմ իրականացնում որպես հայ մարդ, իմանալով այս տնտեսական դաշտը, այս տնտեսական դաշտը ինչ-որ տեղ լինելով հայրենասիրությունը եւ այլն, եւ այլն: Շատ մարդիկ… դա բավարար չի բիզնեսի համար»:

Անդրադառնալով խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, նա չցանկացավ ասել, թե որ քաղաքական ուժին է սատարել:

«Նոր կառավարություն կա, դուք եք չէ՞ ընտրել, դուք տարօրինակ հարցեր եք տալիս, դուք ընտրում եք իշխանություն, դուք եք չէ՞ ընտրել…»,- ասաց Արա Աբրաամյանը՝ նշելով, որ ինքը կարդացել է միջազգային մամուլը, որոնց հրապարակումների համաձայն՝ այս ընտրությունները եղել են «շատ նորմալ ընտրություններ»:

«Դուք եք չէ՞… այ ծիծաղում եք, այ ցավում եմ: Դուք շանս ունեիք ձեր շանսն օգտագործելու եւ դուք չգիտեմ ոնց եք օգտագործել, հետո ինչ-որ մեկը գալիս է այստեղ եւ ասում է՝ գիտեք, ընտրությունները չեղավ»,- ասաց Արա Աբրահամյանը: Ռուսաստանի հայերի միության նախագահի համար ընտրությունների արդյունքներն անսպասելի էին, բայց իր համար ժողովրդի կամքն ամենակարեւորն է:

Նա լրագրողներին առաջարկեց կլոր սեղան ձեւավորել եւ իշխանություներին վերահսկելու մեխանիզմներ ստեղծել: Դիտարկմանը, որ առավոտյան հանդիպում եք իշխանությունների հետ, երեկոյան առաջարկում եք վերահսկողություն սահմանել իշխանությունների նկատմամբ, այսպես արձագանքեց. «Ձեր տրամաբանությունն, ուրեմն, ես ձեզ ասեմ, որ դուք իմանաք: Տեսեք, թե ոց եք դուք մտածում: Լավ հարց եք տալիս՝ առավոտյան հանդիպում եք, երեկոյան ասում եք: Ես որ հանդիպում եմ իրանց, ավելի վատ եմ խոսում, քանի ձեր հետ»:

Տեսանյութն՝ ըստ armtimes.com-ի: