Ադրբեջանը «նավթային կախվածությունը» բալանսավորում է լոգիստիկայի միջոցով. քաղաքագետ - Բանակցություններն ավարտվեցին. Սերժ Սարգսյանի խոսնակ (լուսանկարներ) - Սերժ Թանկյանը և CNN հեռուստաընկերության նկարահանող խումբը ՆԱՄ-ում (լուսանկարներ) - Ընթանում է Սարգսյան-Ալիև առանձնազրույցը - Հատուկ կործանարար փոթորիկ ստեղծողների համար. Գագիկ Սուրենյանի պարզաբանումը - Դոն Պիպոյի սպանության նախապատրաստման մեջ մեղադրվող Արկադի Քոչինյանի կյանքը վտանգված է. ՀՔԱՎ գրասենյակ - Մոսկվայի կենտրոնում գնդակահարել են Հայաստանի քաղաքացու - Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև բանակցությունները սկսվել են (լուսանկար) - ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով Երևան-Սևան ավտոճանապարհին. վարորդը տեղում մահացել է - Սպասվում է քամու ուժգնացում

Կիթառը, պոեզիան ու ընկերությունը


kitar1

Բանաստեղծի և հեղինակ-կատարողի ընկերությունից կարող է ծնվել ներկայացում, որը մի քանի ժամով կկտրի հանդիսատեսին առօրյայից, կհիշեցնի ամենակարևորը և կմատուցի որակյալ խոսք ու բովանդակություն՝ միանգամայն նոր ձևաչափով: Այդպիսի համագործակցությունն է միավորել բանաստեղծ Գոռ Հարությունյանին և հեղինակ-կատարող Ռուբեն Քամալյանին, որոնց այնուհետև միացել են սոլո-կիթառահար Գագիկ Շիբոյանն ու հեղինակ-կատարող Վահե Քոչարը, ձևավորելով «Բոհեմ» քառյակը: «Բոհեմի» նոր ստեղծագործական երեկոն տեղի ունեցավ ապրիլի 25-ին, «Ֆորշ քլաբում»:

Նախագծի նպատակը, ըստ Ռուբեն Քամալյանի, պոեզիան նորովի ներկայացնելն է, դուրս գալը կաղապարված շրջանակներից և ցույց տալը, որ պոեզիան ու երգը կարելի է այլ հարթակից և այլ ձևով մատուցել:

«Ես պաշոտնապես և ամենայն պատասխանատվությամբ իմ և իմ ընկերների խմբի անունից հայտարարում եմ՝ սա լավ իմաստով ձեռնոց նետել է այն հասարակությանը, որն ուզում է բովանդակային խոսք լսել, բայց պնդում է, որ այսօր այդ խոսքն ու միտքը գոյություն չունեն»,- ավելացնում է Գոռ Հարությունյանը:

Ռուբեն Քամալյանի ու Վահե Քոչարի երգերն ու Գոռ Հարությունյանի պոեզիան միավորված են ընդհանուր ներքին կապով, թեմատիկ ու գաղափարական համադրություններով, ներքին, անշոշափելի բեմական խաղով:

«Մեծ հաշվով կարևոր չէ՝ ես լավ կկարդամ, թե Ռուբենը լավ կամ վատ կերգի, կարևորն այն է, որ ասելիքը տեղ հասնի: Եվ, փառք Աստծո, ստացվում է: Այսօր մենք հանդիսատեսի կողմից ֆանտաստիկ փոխադարձության հասանք: Բեմից նկատում ես ցանկացած արձագանք, և երբ հանդիսատեսը երգում է Վահեի ու Ռուբենի հետ զուգահեռ և անգամ ինձ հետ զուգահեռ բանաստեղծություն է կարդում, դա դրական էմոցիաների այնպիսի ալիք է, որ չես կարող չշարունակել ստեղծագործել»,- նշում է Գոռ Հարությունյանը:

«Դրա համար էլ մեր ոչ մի ներկայացում նախորդին նման չէ: Ամեն անգամ ավելանում են նոր ստեղծագործություններ, և մենք միշտ թարմ ասելիք ունենք»,-լրացնում է Ռուբեն Քամալյանը:
kitar kitar2