Հարսնացուն՝ Երևանից, փեսացուն՝ բանակից. Արցախում Սարգսյանների ընտանիքում 7-րդ երեխան է ծնվել (ֆոտո) - Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկայում - Ուշադրություն. որոնվում է (լուսանկար) - Մենք պատերազմի դաշտում կրել ենք հաղթանակ, իսկ դիվանագիտական դաշտում՝ խոր պարտություն - Անցնող շաբաթը՝ սահմանին - Մանուկները՝ հանուն մաքրության. շաբաթօրյակը՝ Գեղանիստի միջնակարգ դպրոցում (ֆոտո) - «Կարող ենք օբյեկտիվորեն մեր երկիրը համարել աշխարհի ապահով երկրներից մեկը» - Գորիսում արկ է հայտնաբերվել - «Վերջին զանգ». Տուգանային հրապարակ է տարվել 67 մեքենա - «Բավրա» մաքսակետի պետի և ՍՊԸ-ի տնօրենի ձերբակալությունը՝ տեսանյութով

«Ես Ջենիֆեր Լոպեսն եմ, և ես երդվում եմ պահել խոստումը». «Խոստումը» ֆիլմի պրեմիերան


jenifer lopes

Ապրիլի 21-ին տեղի է ունեցել Հայոց Ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան:

Համաշխարհային աստղերը շարունակում են իրենց աջակցությունը հայտնել ֆիլմի գովազդարշավին: Այս անգամ խոստումը պահելու երդում է տվել Ջենիֆեր Լոպեսը: Իր թվիթերյան էջում երգչուհին տեսանյութ է հրապարակել, որում ասվում է. «Մենք բոլորս պետք է հոգ տանենք մարդկանց իրավունքների մասին՝ օգնելով փախստականներին և երեխաներին: Ես Ջենիֆեր Լոպեսն եմ և ես երդվում եմ պահել խոստումս, երբեք չմոռանալ այն»:

Ավելի վաղ «Խոստումը» ֆիլմին իրենց աջակցությունն են հայտնել նաև Քիմ Քարդաշյանը, Էլթոն Ջոնը, Բարբարա Սթրեյզանդը, Շերը և Սիլվեսթեր Ստալոնեն, Մելինա Կանակարեդեսը, Reddit կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը:

Հայաստանում ֆիլմը մեծ էկրաններ կբարձրանա ապրիլի 27-ից: