Սերժ Սարգսյանը մեկ զարկով մի քանի նապաստակ է որսում. մի «անմեղ» նշանակման հետքերով - Նախկին նախարարը՝ Սերժ Սարգսյանի խորհրդական - Հրդեհ Մոլդովական փողոցի հանրակացարանում. 60 բնակիչ տարհանվել է - Ինչպե՞ս կարելի է այդքան չսիրել, ստորացնել ու հիմարացնել ժողովրդին․ պատասխանատու է նաև ընդդիմությունը - Մեկը եղբոր տղան է, մեկը եղբոր աներորդին է, մյուսն էլ հայրասպան է. Քաջարանում կատարված դաժան սպանության մանրամասները (տեսանյութ) - Սպառողներին հորդորում ենք չգնել «Կրեստյանկա» ապրանքանիշի կարագ - Խիստ պահանջ նախարարներին՝ Արմեն Գևորգյանի կողմից - «Աղջիկը», ումից կարելի է սովորել... ոչինչ - Արտակարգ իրավիճակների նախարարության պերճանքն ու թշվառությունը - Հենրիխ Մխիթարյանը կպայքարի Ջենարո Գատուզոյի մարտիկների դեմ․ «Արսենալը» կհանդիպի «Միլանի» հետ

Քաղաքական, դիվանագիտական փնթիությունը ճակատային գծում մեր ունեցած զոհերի գլխավոր պատճառն է


arman melikyan

NEWSPRESS.am-ի զրուցակիցն է ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը: 

-Պարո՛ն Մելիքյան, վերջին շրջանում սահմանին տիրող լարվածությունն ակտիվացել է: Ինչո՞վ է պայմանավորված այս լարվածությունը:

-Ինչ վերաբերում է շփման գծում լարվածության աճին, ապա վերջին տարիներին այն մշտական երևույթ է և հանդիսանում է պաշտոնական Բաքվի կողմից մշակված ու գործնականում վարվող քաղաքականության անքակտելի մասը: Այս տեսանկյունից ադրբեջանական կողմը որոշակի առավելություն ունի, քանի որ զենքի ուժով լուծում է ոչ միայն զուտ ռազմական, այլև, ու առաջին հերթին, քաղաքական խնդիր, մինչդեռ Երևանն ու Ստեփանակերտը հանդես են գալիս զուտ արձագանքողի դիրքերից և ընդամենը ռազմական-պաշտպանական հարցեր են լուծում: Այս իրավիճակն ստեղծվել է հայկական կողմերի բանակցային մոտեցումների թերի, անհեռատես ու կիսատ-պռատ լինելու արդյունքում: Քաղաքական, դիվանագիտական փնթիությունը ճակատային գծում մեր ունեցած զոհերի գլխավոր պատճառն է և այս տեսանկյունից անգամ կոռուպցիան ու ներբանակային թալանը երկրորդ տեղում են:

-Ադբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն Ադրբեջանի ՊՆ-ի ընդլայնված կոլեգիայի նիստի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ին հրամայել է պատրաստ լինել ակտիվ ռազմական գործողությունների: Ինչի՞ կարող է հանգեցնել այս հայտարարությունը: Արդյո՞ք պետք է սպասել մեծ պատերզամի:

-Այդ հայտարարությունը ևս գերազանցապես քաղաքական նպատակներ է հետապնդում, թեև ակնհայտորեն նաև ուղղորդում է ադրբեջանական զինծառայողներին՝ նրանց առջև ազատագրական պատերազմ վարելու հստակ նպատակ դնում: Ադրբեջանի ղեկավարությունն, ի թիվս այլոց, լուծում է նաև իր կողմից վարվող ռազմական գործողություններին արդար պատերազմի բնույթ հաղորդելու քարոզչական խնդիրը: Այն դեպքում, երբ պարոն Սերժ Սարգսյանը կամավոր կերպով Հայաստանն աշխարհին որպես ագրեսոր-պետություն է ներկայացնում, ադրբեջանական ռազմական ղեկավարության ջանքերն այս ուղղությամբ երաշխավորված դրական արդյունք են ունենալու:

-Հաշվի առնելով, որ նախորդ տարվա ապրիլյան քառօրյայից հետո մեր սահմանները համեմատաբար ամրացել են, ասում են՝ առաջնագծի պաշտպանությունն անճանաչելի է դարձել, «Վերբա» զենիթահրթիռային համալիր ենք ձեռք բերել։ Սա ի՞նչ նշանակություն կարող է ունենալ մեր պաշտպանության ու անվտանգության հարցում։

-Ցանկացած պաշտպանական համակարգ ունի իր խոցելի տեղերը և ցանկացած զինատեսակի կամ տեխնիկական միջոցի դեմ կարելի է գտնել համարժեք ու արդյունավետ հակազենքն ու հակամիջոցը: Այս խնդրի լուծումն ընդամենը փողի և ժամանակի հարց է: Եթե հայկական կողմերը նույն համառությամբ շարունակեն անտեսել իրենց բանակցային մոտեցումների արմատական վերանայման անհրաժեշտությունը, պատերազմական գործողությունների կանխումն ապահովող քաղաքական քայլեր կատարելու հրամայական պահանջը, ապա շատ մոտ ապագայում ապրիլյան սցենարը կարող է կրկնվել՝ անհամեմատ ավելի մեծ մարդկային, քաղաքական, բարոյական ու նյութական կորուստներ պատճառելով մեզ:

-Ինչո՞վ կարող է օգնել Ռուսասատանի և ԵՄ գործընկերային հարաբերությունները Հայաստանին:

-Եթե ինքներս մեզ օգնելու կամքն ու կարողունակությունը չդրսևորենք, ապա որևէ մեկի կողմից որպես հարգանքի արժանի գործընկեր չենք դիտարկվի, և այդ դեպքում ինչ էլ անեն օտարները՝ կանեն անտեսելով մեր իրական ազգային-պետական շահերը:

Զրուցեց Արմինե Մկրտումյանը