Կանաչ «Ժիգուլի»-ն հրելը կրեատիվ չէ, գնաճն էլ սարսափելի չէ. Աղվան Վարդանյան - Գեթսեմանի մատուռն ու Հին Երևանի գերեզմանատունը. Ի՞նչ կար Օպերայի տարածքում 1 դար առաջ - «Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրը քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն է - Ո՞ր նստավայրում է նախագահելու Արմեն Սարգսյանը՝ Լոնդոնո՞ւմ, թե՞ Երուսաղեմում - Գնաճը զսպելու համար հասարակությունը պասիվ է և անտարբեր, վերևներից էլ ցանկություն չկա. Արմեն Պողոսյան (տեսանյութ) - Քանդված Արամի փողոցում մնացած 3 ընտանիքի ճակատագիրն անորոշ է (լուսանկարներ)  - «Անօդաչուներով դիվերսիաներ». Ադրբեջանի նոր մարտավարությունն Արցախում - Փրկեա օտարամոլութենե․ Արմեն Սարգսյան - Տրանսպորտային համակարգի ներդրումը կործանարար է լինելու, ո՞վ պետք է փողը տա - Թեև Արմեն Սարգսյանի առաջադրումն ականջահաճո է, սակայն մի մեծ խնդիր կա. Թևան Պողոսյան

ՊՆ աշխատակիցը նախկին ընկերուհուց 65,500 դոլար է շորթել. հաղորդում


dolar

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված` ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայություն է ուղարկվել ՀՀ ՊՆ աշխատակցի կողմից առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

Այսպես, 03.02.2017թ.-ին Երևանի բնակչուհի Ս. Վ.-ն դիմում է ներկայացրել այն մասին, որ նախկին ընկերը` ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակից Հ. Ե.-ն իրենից կատարել է առանձնապես խոշոր չափերի շորթում` իր պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկություններն ընտանիքի անդամներին հայտնելու սպառնալիքով: Մասնավորապես, Ս. Վ.-ն իր դիմումում նշել է, որ Հ. Ե.-ն 2014թ.-ի հունվարից մինչև 2017թ.-ի հունվարն ընկած ժամանակահատվածում իրենից պահանջել և մաս-մաս ստացել է առանձնապես խոշոր չափերի` 32.933.500 ՀՀ դրամին համարժեք 65.500 ԱՄՆ դոլար գումար:

Այսպիսով, առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳ վարչությունում հարուցված քրեական գործը, օբյեկտիվ նախաքննության իրականացումն ապահովելու նպատակով, հանձնվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: