Մուղնիի հիմնական դպրոցի տնօրենը աշխատավարձեր է յուրացրել (տեսանյութ) - Վարչապետը մեկ կրակոցով երեք նապաստակ է սպանում - Սկանդալային բացահայտումներ՝ չեխական զենքի՝ Ադրբեջանին վաճառքից. ինչո՞վ են զբաղված ԱԳ նախարարն ու Չեխիայի դեսպանը - Քաղաքապետարանը բյուջեից տարեկան 11 մլն է տալիս ՀՀԿ պատգամավորի ասոցիացիային, որը փաստացի չի գործում. «Ելք» - Նոր մանրամասներ՝ «Կոնվերս բանկի» հափշտակության դեպքից. եղել է դերաբաշխում - Բաղանիսում հոնի և պնդուկի այգիներ են հիմնում (լուսանկարներ) - Ողբերգական վթար՝ «Հարսնաքարի» մոտ. վարորդը մահացել է, մեքենայի մոտ ատրճանակ է հայտնաբերվել. Shamshyan.com (ֆոտո) - «Հուղարկավորեք ինձ ծնողներիս մոտ». Մահացել է Լևոն Հայրապետյանը - Ուկրաինայում, իր աշխատասենյակում, սպանվել է հայազգի գործարար (տեսանյութ) - Կապան-Քաջարան ճանապարհին մեքենան կողաշրջվել է. տուժածների վիճակը միջին ծանրության է

Այս համակարգը Լենինի նման դամբարանում դրած` մեռած է և թաղած չէ. քաղաքագետ


ruben mehrabyan

«Ես չէի ցանկանա ընկնել կոնֆլիկտոլոգիաների գիրկը, բայց դրա մասին վաղուց եմ ասել՝ այն հետխորհրդային համակարգը, որը ձևավորվել է հիմա Հայաստանում և հանդիսանում է ռուսական համակարգի շարունակություն, արդեն վաղուց իրեն սպառել է և չի կարող ադեկվատ պատասխանել այն մարտահրավերներին, որոնց առջև հենց ինքը՝ համակարգն է կանգնած»:

NEWSPRESS.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Հայաստանում գործող համակարգին ու Հանրապետական կուսակցության ներսում տեղի ունեցող կոնֆլիկտներին՝ իր տեսակետը հայտնեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Նրա խոսքով՝ այս համակարգը Լենինի նման դամբարանում դրած՝ մեռած է և թաղած չէ:

«Դա բերում է ռեսուրսների կրճատման, իսկ համակարգը ջրի երեսին մնալու համար, պարզ է, որ տարբեր կերպարանափոխությունների է ենթարկում ինքն իրեն՝ փորձելով փոփոխվող միջավայրին համապատասխանել, որպեսզի չփոխի իր էությունը: Այս ընթացքում նրանք, այո՛, շատ յուրայինների պետք է խաղից դուրս դնեն, և դա չի կարող կոնֆլիկտային իրավիճակ չստեղծել»,- նկատում է Ռուբեն Մեհրաբյանը:

Քաղաքագետը դժվարանում է ասել, թե որքանով է տեղավորվում իր նշած տենդենցի մեջ, օրինակ, SAS-ի Արտակի կամ այսօրինակ մյուս հանրապետականների հետ տեղի ունեցածը, բայց նկատում է, որ այդ տենդենցը կանխորոշված էր:

«Այդ ամենի երկրորդ սերիան, վաղ, թե ուշ, դեռ կլինի»,- նշում է քաղաքագետը՝ այս ամենը չկապելով հետընտրական զարգացումների հետ: Ըստ նրա՝ ընտրությունն ընդամենը մի իրադարձություն էր, որն իր նշած տենդենցի հետ կապ չունի:

«Այս ամենը կապված է այն բանի հետ, որ Ռուսաստանում էապես վատթարանում է տնտեսական վիճակը, որի բախտը կախված է մեկ խողովակից… թե չէ էս ընտրությունները կլինեն, եթե պետք է՝ մի անգամ էլ կլինեն ու հետո էլ կլինեն»,- նշում է մեր զրուցակիցը:

Նման ընթացքի դեպքում, Ռուբեն Մեհրաբյանը չի բացառում, որ կհասնենք այնտեղ, ուր արդեն 2 անգամ հասել ենք:

«Մի օր կզարթնենք և կտեսնենք, որ Ռուսաստանն այլևս չկա, ու կսկսենք մեր գլուխները քորել, թե ինչ անենք դրանից հետո»,- ասում է քաղաքագետն ու ևս մեկ անգամ կրկնում, որ այդ օրը գալու է՝ այս անգամ վերջնական, և դա անխուսափելի է:

«Ցավո՛ք, դա այսօր իշխանություններին չի հուզում: Նրանք շարունակում են կապերը խորացնել ԵՏՄ-ի, ՀԱՊԿ-ի հետ, Պուտինի և Մեդվեդևի հետ են գնում-գալիս, բայց այդ ամեն ինչը մի օրվա մեջ չքվելու է վատ երազի պես, ու վատն այն է, որ Հայաստանը դրանից մի ժամ հետո չի իմանալու՝ ինչ անի»,- եզրափակեց Ռուբեն Մեհրաբյանը:

Արմինե Մկրտումյան