Ադրբեջանը շարունակում է հետապնդել Արցախի ժողովրդին բնաջնջելու իր նպատակը. ՍերԺ Սարգսյանը՝ ՄԱԿ-ի ամբիոնից - Քոբայրավանքի կովերն ու «Մկների ժողովը» (լուսանկարներ) - Շոգը խնդիրներ է առաջացրել, բայց դա չի նշանակում, որ «Սանիտեքին» պիտի արդարացնենք. Տարոն Մարգարյան - Հակոբ, Հռիփսիմե, Էլմոն Եղնուկյաններն արդեն ազատ են արձակվել. ՄԻՊ - Ի գիտություն ՀՀ ժամանած քաղաքացիներին - Եղնուկյանի կինն ու երեխաները բաժին են տարվել Հրապարակում պայթուցիչ կիրառելու կասկածանքով. armtimes.com - Վթար՝ Բյուրական-Ամբերդ ճանապարհին. տուժածներից մեկը 5-ամյա փոքրիկ է - Նիկոլ Փաշինյանին թույլ չեն տվել տեսակցել Ժիրայր Սեֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի հետ - Ադրբեջանում խոշոր զորավարժություն է մեկնարկել - Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը «միտված է Սերժ Սարգսյանի PR ակցիայի վերածվելու». Նիկոլ Փաշինյան

Ավագանու ընտրությունների ընթացքում կգործի թեժ գիծ


dataxazutyun

ՀՀ գլխավոր դատախազությունում ընտրական իրավախախտումների ուսումնասիրման նպատակով ստեղծված աշխատանքային խումբը շարունակում է գործունեությունը մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների հրապարակումներին, քաղաքացիների հաղորդումներին և ՀՀ գլխավոր դատախազության թեժ գծով ստացված ահազանգերին համապատասխան ընթացք տալու նպատակով:

«ՀՀ գլխավոր դատախազությունում գործում է «Թեժ գիծ»: Առերևույթ ընտրական բնույթի հանցագործությունների վերաբերյալ հավաստի տեղեկատվություն հաղորդելու համար կարող եք զանգահարել՝ /010 511-603/ հեռախոսահամարով՝ Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում՝ ժամը 9:00-18:00, իսկ քվեարկության օրը՝ շուրջօրյա»,- հայտնում են դատախազությունից: