Հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել․ ԱՀ ՊԲ - «էս քիչ ա, ցեպդ տուր վզիդ». գրավատան աշխատակցուհին ավազակային հարձակման է ենթարկվել (տեսանյութ) - Փաստաբանների պալատի ղեկավարը՝ տեղի ունեցած միջադեպի մասին - Չինովնիկների դեմ հասարակության հաղթանա՞կ, թե՞ հերթական հուսախաբություն - Հարձակման են ենթարկվել փաստաբաններ Տիգրան Աթանեսյանն ու Արմեն Սողոմոնյանը - Իսրայելի քայլերը Սիրիայում սադրում են Իրանին - Ձերբակալվել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի համակարգող Մարինե Պապյանը - Նա հանցագործություն չի կատարել․ ծառը կանաչում է․ Թևան Պողոսյանը՝ Դավթաշենում ծառահատողի մասին - Նոր հարձակման դեպքում Հայաստանը ձեռնպահ չի մնալու, տա Աստված՝ չգա այդ օրը․ Վիտալի Բալասանյան․ Մեդիամաքս - Իրավիճակը՝ արցախա-ադրբեջանական սահմանին

«Հրապարակ». Ի՞նչ պորտֆելներ կստանա ՀՅԴ-ն


dashnakcutyun

«Հրապարակ» թերթը գրում է.

«Իշխանությունում ոմանք կարծում են, որ ՀՅԴ-ի հետ կոալիցիան պետք է լինի իր ձայներին ադեկվատ․ 1 պորտֆել՝ գործադիրում, 1` ԱԺ-ում` փոխնախագահի պորտֆելը, և մի քանի մարզպետ: «Պորտֆել տվողն իրենք չեն, որ մեզ բավարարեն կամ չբավարարեն. այդ հարցերը լուծում են բոլորովին այլ մարդիկ, բոլորովին այլ ձևաչափով։ Սպասեք՝ կհամոզվեք, որ ՀՀԿ-ՀՅԴ անժամկետ հուշագիրը գործում է և գործում է շատ ակտիվ»,- ասաց մեր ՀՅԴ-ական զրուցակիցը:

Ի դեպ, հարցականի տակ է նաև ՀՀԿ-ԲՀԿ-ի «կոալիցիան»` առանձին վերցրած սպորտի և երիտասարդության նախարարի` Հրաչյա Ռոստոմյանի մասով: Մեր տեղեկություններով` ոչ կառավարությունում են սիրահոժար Ռոստոմյանի հարցում, ոչ էլ Ծառուկյանն է առանձնապես ոգևորված։ «Բացի ծախսից, ուրիշ ի՞նչ հարց ենք դրանով լուծում»,- նեղ միջավայրում ասել է նա»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում