Ադրբեջանական հատուկ ջոկատայինների կողմից ձեռնարկվել է դիվերսիոն ներթափանցման փորձ - Շահեն Հարությունյանին պատասխանատվության ենթարկելու երկու հայցերը կքննվեն մեկ վարույթում - Ադրբեջանի համար երևակայական «հաջողություններ» հորինելն ու դրանցով ոգևորվելը դարձել է կենսաձև - Մեքենան բախվել է պատին, կան վիրավորներ և մեկ զոհ - Բաքվի հերթական «դիվերսիոն» խեղկատակությունը - Հրազդանի քաղաքապետը ձեռքը տարել է քաղաքի բյուջեին - Տարոն Մարգարյանը Երևանի վարչական շրջանների ղեկավարներ է նշանակել - Արտակարգ դեպք Լոռու մարզում. հայրը հայտնաբերել է կախված տղային և կարողացել փրկել նրան․ Shamshyan.com - Սեռական հարաբերություն՝ 16 տարին չլրացած անձի հետ. հետախուզվողը կալանավորվել է (տեսանյութ) - Ադրբեջանը փորձում է ցանկալին ներկայացնել իրականության փոխարեն. Արցախի ՊԲ

ՀՀԿ-ն բարոյական աջակցություն է ցույց տալու կուսակից տնօրեններին


hhk

«Մենք բարոյական աջակցություն ենք ցույց տալիս և ցույց տալու այդ տնօրեններին»

ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Իրազեկ քաղաքացիներ» ՀԿ-ի կողմից հրապարակած դպրոցի տնօրենների ձայնագրություններին:

«ՀՀԿ-ի համար աշխատած տնօրենների գործողության օրինականությունը կամ օրենքի խախտումը կորոշեն դատական ատյանները, բայց մենք բարոյական աջակցություն ենք ցույց տալու այդ տնօրեններին, որովհետև ինչպես դուք իրավունք ունեք պաշտպանելու դատական ատյաններում ձեր կոլեգաների իրավունքները, այնպես էլ մենք իրավունք ունենք բացառապես բարոյական աջակցություն ցույց տալու մեր կուսակից գործընկերներին»,- ասաց Էդուարդ Շարմազանովը: