Բացահայտվեց ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը (տեսանյութ) - Վանաձորի զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է հանկարծամահ եղել - Վանաձորում ավտովթար է եղել. վարորդի ինքնությունը պարզ չէ, նրա վիճակը ծանր է - Որո՞նք են Մխիթարյանի բացակայության իրական պատճառները․ Հենո VS Ժոզե - ԱԻՆ-ը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով - Էրիկ Գրիգորյանին, ով հետ շպրտեց թշնամուն ու զոհվեց - Որպեսզի «սև ուրբաթը» «սևով» չավարտվի՝ զեղչերն աննախադեպ չեն - Գյուղատնտեսությունը հոսում է Կրասնոդար - Պաշտոնից ազատում՝ վարչապետի հրամանով - ՄԱԿ-ը երբեք բանաձև չի ընդունել ԼՂ հարցի կարգավորման մասով. Սերժ Սարգսյանի ելույթը՝ Բրյուսելում

Որևէ մեկի հետ նպատակ չունենք լեզվակռվի. Է.Շարմազանով


meznoraryun petqche hhkpoxkhosnak eduardsharmazanov zinvacxmbikoghmic ppcgndi gravmanmasin

Երևանի ավագանու թեկնածուները Տարոն Մարգարյանի գլխավորությամբ ապրիլի 21-ին քարոզչությունը կսկվի Էրեբունի վարչական համայնքում:

Այս մասին այսօր ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա նշեց, որ մայիսի 14-ին Երևանի ավագանու ընտրություններին Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հանդես կգա «Հանուն Երևանի» կարգախոսով:

«Մենք քարոզչությունը սկսենք աշխատանքային ժամից` 18:00-ից հետո: Բացառությամբ ապրիլի 24-ի, մնացած օրերին կզբաղվենք ակտիվ քարոզչությամբ»,- ասաց ՀՀԿ խոսնակը` հավելելով, որ նախընտրել են ուղղակի բակային հանդպումների քարոզչությունը: Յուրաքանչյուր քարոզչական օր կլինեն 4-ից 6 բակերում:

«ՀՀԿ-ի քաղաքապետի թեկնածուի և երևանցիների միջև միջնորդներ պետք չեն, ուստի նախընտրել են նման ձևաչափով հանդիպումները»,-ասաց շարմազանովը:

Ավագանու ընտրություններում գործելու է ՀՀԿ 460 ենթաշտաբ։

«Մեր քարոզչական թիմը պատրաստ է, որևէ մեկի հետ նպատակ չունենք լեզվակռվի, այլ քաղաքական պայքարի մեջ մտնելու, մենք քաղաքակիրթ մրցապայքարի կողմնակից ենք: Ողջունում ենք երկու քաղաքական այլ դերակատարներին՝ «Ելք» դաշինքին և «Երկիր ծիրանի» կուսակցությանը, հատկապես, որ վերջինիս համար սա քաղաքական դեբյուտ է», — ընդգծեց Է. Շարմազանովը։