Հոսանքազրկումներ կլինեն - Ուշադրություն. որոնվում է տեսանյութում պատկերված աղջիկը (ֆոտո, վիդեո) - «Ելքի»-ի երթի ելակետը նոր պաշտոններում հարմարավետ վերադասավորվելն է - ՊՆ զորամասի գումարտակի հրամանատարի մասնակցությամբ կաշառքի գործն ուղարկվել է ՀՔԾ - Աթոյան փողոցում BMW-ն բախվել է ծառին. վարորդը ցնցումների մեջ հիվանդանոց է տեղափոխվել (լուսանկարներ) - Ստրկատիրական բարքեր՝ «Ալեքս տեքստիլ»-ում - Գծատերերն ամեն օր «օդից» հարյուր հազարավոր դրամներ են աշխատում - Այնտեղ, ուր հրավիրում է «Ելք»-ը քաղաքացիներին, վտանգավոր է, կասկածելի և վստահություն չկա - Ժպտացեք, պարոնա՛յք, ժպտացե՛ք. Շարմազանովի և Փաշինյանի փոխադարձ ժպիտները - ՏՄՊՊՀ-ն արդարացնում է թանկացումները

Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ահաբեկչության հովանավորները Թուրքիայից են


peterburg turqia

Ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած ահաբեկչական պայթյուն իրականացնող մահապարտը՝ Ակբարժոն Ջալիլովը և ահաբեկչին օգնող Աքրամ Ազիմովը ֆինանսավորվել են Թուրքիայից: Այդ մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Մոսկվայի Բասմանի շրջանի դատավոր Ելենա Լենսկայային:

Աքրամ Ազիմովը նաև զբաղվել է մահապարտ ահաբեկչի փաստաթղթերի կեղծումով, որ վերջինս խնդիրներ չունենա ՌԴ տարածքում:

Չեմ զարմանում, քանի որ Թուրքիան առաջին անգամը չէ, որ հովանավորում և համագործակցում է ահաբեկչական կազմակերպությունների և առանձին ահաբեկիչների հետ, որոնք գործում են ՌԴ տարածքում: Հենց Թուրքիան էր առաջին և երկրորդ չեչենական պատերազմների տարիներին և դրանից հետո հովանավորում և իր տարածքում պատսպարում չեչեն և բազմաթիվ այլազգի ահաբեկիչների,որոնք ակտիվ գործունեություն էին ծավալում ՌԴ տարածքում:

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից: