«Ուժեղ մնա, Մանչեսթեր»․ Հենրիխ Մխիթարյան - Վանաձորի քաղաքապետի աստղային փառքը «կրծել է» նրա բանականությունը - ԵԼՔ-ն ընթացք է տալիս «Զիբիլիկսի» գործին. Փաշինյանի գրությունը ՀՀ գլխավոր դատախազին - «Նաիրիտի» գործը Քննչական կոմիտեում է - Անահիտ Բախշյան. Երևանի թիվ 79 մանկապարտեզում կադրային ջարդ է (լուսանկար) - Պատրաստ եմ ստանձնելու Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնելու գործի ռազմական պատասխանատվությունը․ Սէֆիլյան - Փոքրիկ Հովհաննեսին վիրահատելու համար 3000 դոլար է անհրաժեշտ (տեսանյութ) - «Կսպանեմ, կմորթեմ». Արաբկիրում ավազակային հարձակումը բացահայտվեց (տեսանյութ) - Քաղաքացուն առևանգելու կասկածանքով 5 անձ է ձերբակալվել - Ռուսական առաջին ալիքի անդրադարձը՝ Հայաստանում տեղի ունեցած «Տոլմայի փառատոնին» (տեսանյութ)

Ադրբեջանը ՎՈՒԱՄ-ը «կապելու» է Իրանի հետ


vuam

Ուկրաինան և Իրանը պայմանավորվել են գյուղատնտեսական արտադրանքի փոխադրման համար թեստային գնացք փորձարկել։ Գնացքն անցնելու է Վրաստանի ու Ադրբեջանի տարածքով։

Ապագայում իրանական նավթը նույպես կարող է այդ տրանսպորտային միջանցքով տեղափոխվել Ուկրաինայի տարածք։

Ուկրաինան վերջերս Ադրբեջանին է փոխանցել Բալթիկ ծով-Սև ծով-Կասպից ծով միջազգային տրանսպորտային միջանցք ստեղծելու առաջարկը: Այդ առաջարկն առավել մեծ հետաքրքրություն է ստանում ռուս-ուկրաինական հարաբերությունների հետագա սրման և Կիևը՝ ՌԴ-ից վերջնականապես հեռացնելու ԱՄՆ-ի ռազմավարության տեսանկյունից:

Ուկրաինան ցանկանում է ունենալ կասպյան տարածաշրջանի հարուստ նավթագազային շրջաններ դուրս գալու տրանսպորտային միջանցքներ՝ Մոսկվայից գազային կախվածությունը նվազեցնելու համար: Այդ տեսանկյունից ադրբեջանա-ուկրաինական էներգետիկ-տրանսպորտային միջանցքի կառուցումն ունի իրական հեռանկարներ հաշվի առնելով Բաքվի ու Կիևի ռազմա-քաղաքական սերտ, ռազմավարական հարաբերություններն այդ թվում ՎՈՒԱՄ-ի շրջանակներում:

ՎՈւԱՄ-ը (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) միջազգային կազմակերպություն է, որը ստեղծվել է 1997թ.-ին հոկտեմբերի 10-ին` Ստրասբուրգում Եվրոպայի Խորհրդի նիստի շրջանակներում: ՎՈւԱՄ-ի կանոնադրության համաձայն, այդ կազմակերպության գլխավոր նպատակն անդամ-երկրների միջև տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, հումանիտար հարաբերությունների ամրապնդումն է: ԱՄՆ-ը այս պահին փորձում է ակտիվացնել ՎՈՒԱՄ-ի հատկապես էներգետիկ բաղկացուցիչը, ցանկանալով այդ երկրների տարածքն օգտագործել ռուսական վերահսկողությունից դուրս և Ռուսաստանի սահմանների երկայնքով ձգվող նոր էներգետիկ-կոմունիկացիոն միջանցք ձևավորելու համար: Դա պետք է ապահովի էներգետիկ ռեսուրսների անխափան մատակարարումը Կասպյան ավազանից (Ադրբեջան, Ղազախստան, Թուրքմենստան) դեպի ԵՄ և Ուկրաինա:

Բացի այդ, Իրան-Ադրբեջան երկաթգծի շինարարության ավարտից հետո Ուկրաինան կկարողանա Վրաստանի ու Ադրբեջանի տարածքով դուրս գալ իրանական շուկա՝ այնտեղից նավթամթերքներ ներկրելու և դրա փոխարեն ուկրաինական հացահատիկը, ծանր արդյունաբերության, ռազմական նշանակության արտադրանքն Իրան արտահանելու համար: Ինչ վերաբերում է Ադրբեջանի օգուտներին, ապա Բաքուն դուրս կգա ուկրաինական բազմամիլիոնանոց շուկա, կդառնա տարանցիկ երկիր Արևելք-Արևմուտք ուղղության վրա, իսկ Ուկրաինայի տարածքով մուտք կունենա նաև Մերձբալթիկա ու Լեհաստան, այսինքն ԵՄ-ի շուկա: Վերոնշյալ տրանսպորտային-էներգետիկ նախագծերը կարող են խրախուսվել նաև Բրյուսելի կողմից՝Արևելյան գործընկերության ծրագրի և ՌԴ-ի սահմանների երկայնքով բուֆերային գոտու ստեղծման ռազմավարության շրջանակներում:

ՎՈՒԱՄ (Վրաստան-Ուկրաինա-Ադրբեջան-Մոլդովա) երկրները պատրաստվում են ստորագրել ազատ առևտրի մասին համաձայնագիրը։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը։ Գրոյսմանը հույս է հայտնել, որ ազատ առևտրի գոտին կսկսի գործել արդեն 2017թ.–ին։

Արտյոմ Բալասանով