Նաիրիտցիների բաց նամակը՝ Սամվել Կարապետյանին - Քրեական հեղինակությունների սպանությունը նախապատրաստելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել (լուսանկարներ) - Վոլոդյա Ավետիսյանն ազատ արձակվելուց հետո նստացույց է սկսել կառավարության շենքի մոտ - Յուրի Ջորկաեֆի շնորհավորանքը Մխիթարյանին և վերջինիս պատասխանը (լուսանկար) - Կարեն Բոթոյանը նշանակվեց Գեղարքունիքի մարզպետ - Ինչպես է տեղի ունեցել Ճաճոյի Էդոյի որդու սպանությունը - Ողբերգական վթար Շիրակում. կա 2 զոհ (լուսանկարներ) - Վանաձորում սպանել են քրեական հեղինակություն «Ճաճոյի» Էդոյի որդուն. News.am (լուսանկարներ) - Քննչական կոմիտեն՝ Վարդենիսում տեղի ունեցած պայթյունի մասին (լուսանկարներ) - Աշոտյանին հիմա անվերադարձ ուղարկո՞ւմ են գրողի ծոցը, թե՞ ոչ

Վիգեն Սարգսյանը հեծանիվը տարել էր զբոսանքի


pashtpanutyan-naxarar-vigen-sargsyan-patasxann-vochmekin-hetaqrqir-cheverlucakan-chcarayac-nakharar

Հեծանիվը երևի ամենախաղաղ տեղափոխման միջոցներից է: Եվրոպացիները ոչ միայն հասկացել են, այլև այն կիրառում են իրենց կենցաղում. հեծանիվը նրանց կյանքի անբաժանելի մասն է: Հեծանիվով գնում են աշխատանքի, զվարճանքի վայրեր, ճանապարհորդում են և այլն:

Վերջին տարիներին այս միջոցը կարծես թե ցանկանում է Հայաստանում ևս տեղ գրավել: Հատկապես արտերկրում սովորած կամ բնակվող երիտասարդները, գալով Հայաստան, հեծանիվի մշակույթը բերում են իրենց հետ և կիրառում առօրյայում: Նրանց կարելի է հաճախ հանդիպել փողոցներում. հագնում են պարզ և հարմարավետ, երթևեկում են էկոլոգիապես մաքուր տրանսպորտով` հեծանիվով:

Այսինքն՝ հեծանիվը ոչ թե ցուցամոլության, սպորտի սիրահար կամ եվրոպացի երևելու միջոց է, այլ առօրյա:

Երբ 2016թ. ձևավորվեց նոր կառավարություն` հեծանիվով երթևեկելու փորձեր եղան պաշտոնյաների կողմից. մինչ այդ հանդիպում էր մետրոյով երթևեկելու գովազդը, իսկ հետո փոխվեց` հեծանիվով:

Իսկ վերջերս հանրությանն անակնկալ էր պատրաստել Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը. նա հայտնվել էր Երևանի կենտրոնում` հեծանիվով:

Եթե նախարարը հեծանիվի սիրահար է, ապա նման դեպքերում նախընտրում են դեպի անտառներ, ընդհանրապես քաղաքից դուրս ընկած ճանապարհները, որտեղ կարելի է վայելել մաքուր օդ և հեծանիվ վարելու հաճույքը, իսկ նախարարը, չգիտես՝ ինչու, ընտրել է գերծանրաբեռնված Հյուսիսային պողոտան` իր տանից մի քանի քայլ հեռավորության վրա, որտեղ անգամ քշելու տեղ էլ չկա: Նա տանից իջել է` հեծանիվով զբոսնել:

Ինչպես գիտենք՝ Վիգեն Սարգսյանը Հյուսիսային պողոտայում բնակարան ունի:

Բաց թողնենք այն հարցը, թե Վիգեն Սարգսյանը, ով ողջ կյանքն ապրել է աշխատավարձով՝ ինչպես Հայաստանի մյուս մահկանացու քաղաքացիները, ինչպե՞ս է Հյուսիսային պողոտայում բնակարան ձեռք բերել` ինչպես անմահները:

Իհարկե, կարելի է նախարարին PR անել, սակայն այսպե՞ս: Նա հեծանիվով չի գնում աշխատանքի և երբևէ չի գնալու, նա հեծանիվով չի գնալու զբոսնելու և երբեք էլ չի գնացել և չի գնալու, ակնհայտ է, որ նրան հեծանիվն ընդհանրապես չի հետաքրքրում:

Իսկ գովազդը կարելի էր ավելի գրագետ անել:

Հայաստանի նման իրավիճակում գտնվող պետությունների պաշտպանության նախարարները նախ քիթ սրբելու ժամանակ չեն ունենում. երկու կողմից սահմանը մոտիկ է, երկու կողմից թշնամական հարևաններ, որոնցիցի մեկի հետ գտնվում ենք փաստացի պատերազմի մեջ:

Այս պարագայում նման էժանագին գովազդը հակառեակցիա է առաջացնում: Եթե մյուս նախարարների նման օյինբազություններին կարելի էր մատների արանքով նայել, սակայն պաշտպանական գերատեսչության ղեկավարը նման իրավունք չունի: Նա ի պաշտոնե նման զբաղմունք ունենալու ժամանակ չպետք է ունենա:

Ավելի քան ակնհայտ է, որ պաշտպանության նախարարությունը Վիգեն Սարգսյանի տեղը չէ, և նա իրեն անհարմար է զգում, եթե հանրությանը ցուցադրում է սեփական հեծանիվը, որին հանել էր զբոսանքի` իր տան մոտակայքում:

NEWSPRESS.am