Քաղցրաշենցիներին շարունակում են խաբել (տեսանյութ)


qaghcrashenciner

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը վստահ չէ, որ խաղողագործներին խոստացված գումարը մթերող ընկերությունները կտան խոստացված ժամկետում:

Պետական եկամուտների կոմիտեն «Վինար» ընկերության պահեստներում եղած սպիրտը կապարակնքել էր, որպեսզի այն վաճառեն և գյուղացիների պարտքերը մարեն: Սակայն այսօր քաղցրաշենցիների հետ հանդիպած՝ Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանն ասաց, որ սպիրտի լաբորատոր հետազոտության արդյունքում պարզվել է, որ այն շատ ցածր որակի է, և որևէ ընկերություն սպիրտը չի ցանկացել այն գնել:

Այնպես որ՝ կառավարության դիմաց հավաքված խաղողագործներին մի կողմից հույս էր տալիս, որ խոստացել են, ուրեմն՝ կտան, մյուս կողմից՝ վստահաբար չերաշխավորեց, թե գումարները կտրամադրեն մինչև հունիս ամիս, ինչպես խոստացել են:
NEWSPRESS.am-ի ճշտող հարցին, թե վստահ չէ՞ արդյոք նա, որ գումարները կտրամադրվեն, Ռոբերտ Մակարյանը պատասխանեց. «Եթե վստահ լինեի՝ համոզված կհայտարարեի…»:

Չնայած դրան՝ նա խաղողագործներին հորդորում էր համբերել մինչև հունիս:

Վերջիններս պահանջում էին հանդիպում վարչապետի հետ: Քաղցրաշենցիները վստահեցնում են, որ մթերող ընկերության մինչ այդ տված տված գումարներով մարզպետի և միլպետի բարեկամների հարցերն են լուծել, իսկ իրենց շարունակում են խաբել:

Մանրամասները՝ տեսանյութերում: