Վանաձորի զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է հանկարծամահ եղել - Վանաձորում ավտովթար է եղել. վարորդի ինքնությունը պարզ չէ, նրա վիճակը ծանր է - Որո՞նք են Մխիթարյանի բացակայության իրական պատճառները․ Հենո VS Ժոզե - ԱԻՆ-ը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով - Էրիկ Գրիգորյանին, ով հետ շպրտեց թշնամուն ու զոհվեց - Որպեսզի «սև ուրբաթը» «սևով» չավարտվի՝ զեղչերն աննախադեպ չեն - Գյուղատնտեսությունը հոսում է Կրասնոդար - Պաշտոնից ազատում՝ վարչապետի հրամանով - ՄԱԿ-ը երբեք բանաձև չի ընդունել ԼՂ հարցի կարգավորման մասով. Սերժ Սարգսյանի ելույթը՝ Բրյուսելում - Տարոն Մարգարյանը Նավասարդյանին պարգևատրել է «արջի ծառայության» համար

«Հենց ընտրություններ ա լինում, խաթրով են խոսում, վերջանում ա, ասում են` տալու բան չունենք» (ֆոտո, վիդեո)


hyusisayini bnakichner1

Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչներն այլևս վարչապետերի հետ հույսեր չեն կապում, բայց ուզում են հավատալ, որ գոնե ինչ-որ կերպ կփոխհատուցվի իրենց վնասը: Այդ մասին նրանք ասացին NEWSPRESS.am-ի հետ զրույցում:

Նրանք նկատեցին, որ ոչ մի վարչապետի օրոք էլ հարցը դրական լուծում չստացավ, և իրենք իշխանության կողմից խաբված են: Մինչդեռ 13 տարի շարունակ տարբեր ձևաչափերով հանդիպել են կառավարության ներկայացուցիչների հետ:

«Վար-չա-պետ, վար-չա-պետ…» վանկարկելով՝ նրանք կանգնել էին շենքի դիմաց՝ իրենց պաստառներով, որոնց վրա գրված էր «Դատարանը՝ կաշառատուն», «Զախարյանը Հյուսիսային պողոտայի բնակիչներին խաբեց-քցեց փողոց»:

hyusisayini bnakichner

«Հենց ընտրություններ ա լինում, սկսում են խաթրով խոսել, հենց ընտրությունները վերջանում է, ասում են՝ մենք ձեզ տալու բան չունենք, պայմանագիր եք ստորագրել…. Բայց էդ պայմանագիրն ինչի՞ եմ ստորագրել, որ մյուսների նման չքաշեն տուն ու ծեծեն..»,- նկատեց ցուցարար կանանցից մեկը:

Նրանք նկատեցին, որ իրենց թվը տարեցտարի նվազում է. «Մեզնից մի քանիսը, չգիտենք՝ ինչ ճանապարհով, լուծել են իրենց խնդիրները, մի քանիսը հույսները կտրել են արդեն ու էլ չեն գալիս, իսկ մի քանիսն էլ արդեն մահացել է… ուզում են՝ մենք էլ մահանանք՝ հարցը փակեն»,- ասաց մի կին:

Մանրամասները՝ տեսանյութում