Կանաչ «Ժիգուլի»-ն հրելը կրեատիվ չէ, գնաճն էլ սարսափելի չէ. Աղվան Վարդանյան - Գեթսեմանի մատուռն ու Հին Երևանի գերեզմանատունը. Ի՞նչ կար Օպերայի տարածքում 1 դար առաջ - «Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրը քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն է - Ո՞ր նստավայրում է նախագահելու Արմեն Սարգսյանը՝ Լոնդոնո՞ւմ, թե՞ Երուսաղեմում - Գնաճը զսպելու համար հասարակությունը պասիվ է և անտարբեր, վերևներից էլ ցանկություն չկա. Արմեն Պողոսյան (տեսանյութ) - Քանդված Արամի փողոցում մնացած 3 ընտանիքի ճակատագիրն անորոշ է (լուսանկարներ)  - «Անօդաչուներով դիվերսիաներ». Ադրբեջանի նոր մարտավարությունն Արցախում - Փրկեա օտարամոլութենե․ Արմեն Սարգսյան - Տրանսպորտային համակարգի ներդրումը կործանարար է լինելու, ո՞վ պետք է փողը տա - Թեև Արմեն Սարգսյանի առաջադրումն ականջահաճո է, սակայն մի մեծ խնդիր կա. Թևան Պողոսյան

«Էդ խուժան հրամանատարը չի մարսելու, ինքն էլ երեխեք ունի…» սպանված զինվորի մայր (ֆոտո, վիդեո)


artur ghazaryan glxavor

Կառավարության դիմաց հերթական նիստի օրը հավաքվել էին սևազգեստ մայրերը, ովքեր պահանջում էին խաղաղ պայմաններում զոհված իրենց որդիների սպանության գործի բացահայտումը:

Նրանցից Իրինա Ղազարյանը՝ Արթուր Ղազարյանի մայրը, մոտեցավ մեզ ու նշեց, որ հայտարարելու բան ունի:

«Իմ տղային 2010թ. դեկտեմբերի 17-ին Հադրութի զորամասից բերել են սպանված: Բժիշկները խաբեցին, ասեցին, թե գլխին ուռուցք կար, ու իբր բացել են գլուխը, որ հանեն ուռուցքը»,- NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասաց կինը՝ ցույց տալով որդու լուսանկարները:

Նկարներում պատկերված էր որդու բացված գլուխը, որը բացել էին արյան զեղումից մաքրելու համար:

artur ghazaryan

artur artut xazaryan

artur ghazaryan2

«Հիմա դուք ասե՛ք, էստեղ որտե՞ղ եք ուռուցք տեսնում: Իմ որդին գլխին հարված է ստացել: Ու ես հայտարարում եմ, դա արել է Մարտին Ջհանգիրյանը: Ես պատասխանատու եմ իմ ամեն մի բառի համար»,- ասաց կինը:

artur ghazaryan3 artur ghazaryan1

Իրինա Ղազարյանը վրդովված էր այն բանից, որ իր տեղեկություններով, Ջհանգիրյանը հայտարարել էր, թե ծնողներ կան, որ իրենից դժգոհ են, բայց ինքը շատ լավ հրամանատար է:

«Տո՛, այ Մարտին Ջահանգիրյան, որ դու էդքան լավն ես, բա ինչո՞ւ են քո ձեռքի տակ մեր երեխեքը մահանում… նոր երեխեքի գլուխ պետք ա ուտի՞… ես 18 տարի պահել էի իմ տղային, որ տանեն ու դիա՞կը տան ինձ»,- չէր հանգստանում կինը:

Նա նաև իր ձեռքի տակ ուներ տեսասկավառակ, որտեղ հեռուստատեսությամբ Շուշան Պետրոսյանը հայտարարել էր, թե «սա էլ չլինի Հադրութի 9 զինվորների սպանության դեպքը»:

Թեև նա ունի տեսանյութը՝ որպես իրեղեն ապացույց, բայց երգչուհին հերքել է իր խոսքերը:

«Բայց ես էլի փաստեր ունեմ…. Էդ հրամանատարը չի մարսելու, նա էլ աղջիկ, տղա ունի… հենց 18 տարեկան դառնան՝ դիակն են բերելու…»,- նեղսրտած ասում էր մայրը՝ խոսքեր չգտնելով այլևս:

Մանրամասները՝ տեսանյութում