Զինծառայող Ստեփան Ստեփանյանի մահվան պատճառը «կոման է՝ անհայտ ծագման». քրգործ է հարուցվել - Ինչո՞ւ ապամոնտաժումից հետո Լենինի արձանը Հայաստանից չտարան Ուլյանովսկ - Ժոզե Մոուրինյոյի հերթական զոհը Պոլ Պոգբան է․ ֆրանսիացին կլքի՞ «Մանչեսթերը» - Դեղատոմսով դեղերը հավելյար գումար աշխատելու միջոց է - ՕԵԿ-ականների երևակայությունը չի ներել այլ անուն մտածել․ Բաղդասարյանի հորինած երկիրը - Արցախում հակառակորդի կրակոցից զինվոր է մահացել - Երևանում կկայանա «Մենք հիշում ենք Ստալինգրադը» վավերագրական ֆիլմի պրեմիերան (տեսանյութ) - Քանի դեռ Ադրբեջանը շարունակում է հայատյացության քաղաքականությունը, Հարավային Կովկասում վտանգված է խաղաղությունը. Շավարշ Քոչարյան - Գագիկ Ծառուկյանն Իվետա Տոնոյանին ազատել է աշխատանքից. «Կենտրոն»-ում ժողով է լինելու. Armtimes.com - Գառնեցի Շմավոնի ընտանիքը փորձանք է դարձել և՛ գյուղի, և՛ Գառնու ձորի գլխին

Նեյմարն արտասվել է ՉԼ-ն լքելուց հետո (տեսանյութ)


neymar

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղում «Ծեր սինյորայից» 3:0 հաշվով պարտություն կրելուց հետո, պատասխան խաղում «Բարսելոնան» արդեն սեփական հարկի տակ՝ «Նոու կամպ» մարզադաշտում չկարողացավ և ոչ մի գոլ ուղարկել մրցակցի դարպասը: Հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի:

«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարին, ով մասնակցեց ողջ հանդիպմանը, չնայած գործադրած ջանքերին, ևս չհաջողվեց գրավել Ջանլուիջի Բուֆոնի դարպասը: Այդպիսով կապտանռնագույնները լքեցին Եվրոպայի ֆուտբոլային կարևորագույն մրցաշարը:

Խաղից հետո բրազիլացին չի կարողացել զսպել հույզերն ու արտասվել է: Նրան հանգստացրել են ինչպես իր, այնպես էլ մրցակից թիմի խաղացողները:

Բրազիլացու ցուցադրած խաղն ու արցունքները՝ տեսանյութում